2017- 2018թ.թ. Կամավորությունը Հայկական մշակութային ֆոնդում

  Հայկական մշակույթային ֆոնդը հիմնադրվել է 1995 թվականին: 2005 թվականից  ֆոնդի գործունեությունների և մշակութային տարաբնույթ միջոցառումների մեջ ներգրավված են նաև կամավորները: Մեկ տարի տևողությամբ Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակներում կամավորները հնարավորություն են ունենում մասնակցել Հայ մշակութային ֆոնդի կողմից կազմակերպված տարաբնույթ մշակութային միջոցառումներին, որի ընթացքում ձեռք են բերում, նորանոր գիտելիքներ , բազում  հմտություններ:

Հայկական մշակութային ֆոնդը կարևորում է մասնակցությունը  ՞՞Երտասարդները շարժման մեջ՞ ծրագրին, քանի որ այն հնարավորություն է տալիս ընդլայնելու երիտասարդ սերնդի  մշակութային ներգրավածությունը:

Ֆոնդի գործունեության մեջ ներգրաված կամավորները հնարավորություն են ունենում մասնակցելու տարաբնույթ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների, ազգային և հիշատակի տոներին նվիրված միջոցառումների: Ավելին, գրելով և թարգմանելով լուրեր և հոդվածներ Սփյուռքի, մշակութային գործիչների, ավանդույթների վերաբերյալ , այն հրապարակելով և տեղադրելով  www.armenians.hu կայքում , կամավորները հնարավորություն են ունենում ոչ միայն զարգացնել իրենց հմտությունները այս ասպարեզում, այլև նպաստել հանրության իրազեկմանը:

Մեկ տարի տևողությամբ կամավորության ընթացքում սովորաբար ներառած են նաև Եվրոպական կամավորական ծրագրի կողմից կազմակերպվող երկու թրեյնինգներ, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած կամավորները կիսվում են իրենց հմտություններով, ծանոթանում միմյանց մշակույթին, ավանդույթներին, ձեռք բերում ընկերներ:

2017-2018 թվականին  Հայկական մշակութային ֆոնդում կամավոր գործունեության շրջանում իրենց մասնակցությունն ու ավանդն ունեցան Անի Հասրաթյանն ու Վարդանուշ Թովմասյանը: Կամավորության այս մեկ տարին հագեցած էր բազմաբնույթ մշակութային տարաբնույթ ծրագրերով և միջոցառումներով, որոնցից կարելի է առանձնացնել Հայկական դիասպորայի առաջին փառատոնը:Կամավորները  իրենց մասնակցությունն ունեցան այս փառատոնին , որը տևեց երկու ամիս և ընդգրկեց ոչ միայն Հունգարիայի քաղաքները, այլև Տրանսիլվանիայի հին հայկական համայնքներից Գյերգյոսենտմիկլոշ քաղաքը: Կամավորները իրենց մասնակցությունն ունեցան նաև հայկական օրերի խորագիրն կրող միջոցառմանը, ցուցահանդեսներիի, երեխաների համար կազմակերպված մանրանկարչության դասերին: Այս բոլոր միջոցառումները լուսաբանվեցին կամավորների կողմից հոդվածների տեսքով ՝Հայկական մշակութային ֆոնդի www.armenians.hu պաշտոնական կայքում:

Կամավորության այս մեկ տարին իրավ հագեցած էր ոչ միայն բազում մշակութային միջոցառումներով, վառ տպավորություններով, այլև նորանոր հմտությունների զարգացումներով, որը, անկասկած, իր ավանդը կունենա հետագա ձեռքբերումների մեջ: