Շառլ Ազնավուրը ստացել է չեխական Ֆեբիոֆեստի «Քրիստիան» մրցանակը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր եւ դերասան Շարլ Ազնավուրը:

Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։ Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվեց նաեւ նրա խաղացած ֆիլմերից  մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունեց Շարլ Ազնավուրին։ Մաեստրոն շնորհակալական խոսքը սկսեց ուղղելով խոսափողը, եւ կատակելով, որ ամենուր ստիպված է այն հարմարացնել իր հասակին։ 

Նա խոստացավ կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։ Նա շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ջերմ ծափահարությունների համար։ 

Ըստ 1998 թվականին CNN   ամերիկյան հեռուստակայանի, Ազնավուրը համարվել է հարյուրամյակի լավագույն արվեստագետ, ինչպես Էլվիս Պրեսլին եւ Ֆրանկ Սինատրան։ Ազնավուրն առաջին անգամ ֆիլմում նկարհանվել է 1936 թվականին՝ «Տղաների կռիվը» ֆիլմում, իսկ վերջինը՝ 2006-ին «Իմ գնդապետը» ֆիլմում