Հայ եւ ֆրանսիացի լինելը հրաշալի է. Շառլ Ազնավուր

aznavour

 

 

 

 

 

 

 

 

Լոս Անջելեսի «Փառքի ծառուղում» բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը:

Աստղի բացման պաշտոնական արարողության ժամանակ ունեցած ելույթում Ազնավուրն ասել է. «Ես ե՛ւ ֆրանսիացի եմ, ե՛ւ հայ: Դուք չեք կարող դա միախառնել, ինչպես չեք կարող միախառնել կաթն ու սուրճը: Երկու տարբեր մշակույթներ ունենալը հրաշալի է: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց իմ ընտանիքի լեզուն շարունակում է մնալ հայերենը: Ես կարող եմ նաեւ փոքր-ինչ քալիֆորնիացի լինել, քանի որ այստեղ են ապրում իմ դուստրն ու թոռները»:

Ազնավուրի աստղը 2618-րդն է «Փառքի ծառուղում»: