Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում:

Բայց հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռ 1894-96 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և վարում է այդ պատմական իրողության կատաղի մերժողականության քաղաքական կուրս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Թաներ Աքչամը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, իրվապաշտպան Զագիփ Զարաքոլուն:

2008-ի դեկտեմբերի 15-ին ինտերնետում զետեղվեց «Հայեր, ներեք մեզ» ուղերձը: Արշավի նախաձեռնողներն էին Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը և մտավորականության ևս 200 ներկայացուցիչ:

Խնդրագրի տակ ստորագրել էր մոտ 30.000 մարդ: «Ես չեմ կարող համակերպվել Օսմանյան կայսրության շրջանում հայերին պատուհասած այդ աղետի հանդեպ անտարբերության հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում են իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը և ներողություն եմ խնդրում նրանցից»,-ասվում էր ուղերձում: 2015-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Փաստաթուղթը նաև առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը:

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը:

Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մրցավայր են մեկնել նաև Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր մշակույթներին ծանոթանալու հանդիպման վայր է, և իհարկե, կազմակերպում է միջմշակութային միջոցառումներ և ստեղծագործական սեմինարներ:

 

 

Մեր կամավորներն ունեին Հայաստանի գեղեցկությունը ցուցադրող մի քանի տեսահոլովակներ, պատմության և նրա մշակույթի մասին։ Միջոցառման վերջում Հայկական մշակութային ֆոնդի կամավորները անցկացրեցին վիկտորինա, որի ընթացքում մասնակիցները հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում հնարավորություն ստացան Հայաստանին վերաբերվող մրցանակներ։

Հայկական ռադիոն՝ Հունգարիայում

Հունգարիայում Հայկական ռադիոն հիմնվել է 1998 թվականին: 1989 թ․ , երբ Հունգարիան հռչակվում է որպես հանրապետություն, Հունգարիայում ապրող փոքրամասնություններին տարբեր իրավունքներ են տրվում: 1994 թ․-ին 13 փոքրամասնություններ ստանում են պետական հովանավորություն, ինչի արդյունքում հայկական համայնքը սկսում է ավելի զարգանալ և ակտիվ գործունեություն ծավալել: Ալեքս Ավանեսյանը, ով հանդիսանում է Հունգարիայի հայկական ռադիոյի հիմնադիրը, 1998 թ․ Հունգարիայի պետական ռադիոյին առաջարկում է ունենալ ազգային բաժին, որը կվերաբերվի 13 փոքրամասնություններին: Ընդունելով Ալեքս Ավանեսյանի առաջարկը՝ Հունգարիայի պետական ռադիոն ժամեր է հատկացնում 13 փոքրամասնություններին շաբաթական մեկ անգամ իրենց լեզվով ելույթ ունենալու համար: Հայկական ռադիոն հեռարձակվում է յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 13:00-13:30: Armenians.hu կայքէջին տրված հարցազրույցի ժամանակ հայկական ռադիոյի հաղրրդավար Սոսի Սուսանյանն նշեց, որ այս տարի լրանում է Հունգարիայում հայկական ռադիոյի 20 տարին: 2008 թ․ հոկտեմբերից առ այսօր Սոսին ղեկավարում է հայկական ռադիո ժամի եթերը: Սոսին նշեց որ Հունգարայի հայկական ռադիոն համարվում է սփյուռքի ռադիոյի մեջ հնագույններից մեկը: Նա նշեց, որ Ազգային ռադիոն իր առջև նպատակ ուներ սփյուռքում ապրող փոքրամասնություններին իրենց մայրենի լեզվով տեղեկացնել մշակութային նորություններ, տարբեր հարցազրույցներ, լսել ազգային երաժշտություն և այլն: Սկզբնական շրջանում  Հայկական ռադիոյին տրված 30 րոպե ժամանակահատվածում Սոսին 10 րոպեի ընթացքում խոսում էր հայոց պատմության մասին: 2009 թ.-ից Սոսին լիովին ղեկավարում է հայկական ռադիո ժամի 30 րոպեն և այդ 30 րոպեի ընթացքում հաղորդում է մշակութային լուրեր, Հունգարիայի հայկական համայնքին վերաբերող հարցազրույցներ և Հայաստանում տեղի ունեցող տարբեր մշակութային, ազգային տոներ կամ միջոցառումներ: Ռադիոյի հեռարձակման մեջ կարևեր դեր ունի նաև հայկական ազգային երաժշտությունը: Սոսին նաև նշեց, որ Հունգարիայի պետական ռադիոն ամբողջությամբ ֆինանսավորում է ազգային ռադիոյի ծրագիրը: Շատ կարևոր ձեռքբերում  է նաև, որ 2015 թ․-ից Հայստանի հանրային ռադիոն հեռարձակում է սփյուռքի ձայն ծրագիրը, որի մի մասն է կազմում նաև Հունգարիայի հայկական ռադիոն: Կարելի է անպատճառ նշել, որ Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված լավագույն ռադիո ժամ մրցույթի հաղթող է ճանաչվել Հունգարիայի հայկական ռադիոն:

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés