«Խոստումը» ֆիլմի պրեմիերան Բուդապեշտում
Օգոստոսի 3–ին Բուդապեշտում կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Թերի Ջոնսի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը » ֆիլմի պրեմիերան: Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի հիմքում ընկած է մի գեղեցիկ սիրո պատմություն, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը և այլոք, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն է հանրաճանաչ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը: Ցուցադրությունը կայացավ լեփ-լեցուն դահլիճով, կային ներկայացուցիչներ Հունգարիայում Ռուսաստանի և Գերմանիայի դեսպանություններից, բազմաթիվ հայեր և հունգարացիներ, հյուրերի թիվը հասնում էր մոտ 250-ի: Իրենց ելույթներով հանդես եկան Հայ մշակութային ֆոնդի հիմնադիր տնօրեն Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայկական ինքնավարության ղեկավար Սևան Սարգսյանը: Ֆիլմը արժանացավ մեծ հավանության, բոլորը տպավորված էին, հյուրերը նշեցին, որ ֆիլմի միջոցով կարողացան ավելի լավ պատկերացում կազմել այդ ժամանակշրջանի մասին և, ևս մեկ անգամ, իրենց աջակցությունը հայտնեցին հայերին և Հունգարիայի հայ համայնքին:
Հիշեցնենք, որ «Խոստումը » ֆիլմի պրեմիերայով սկսվեց Հայկական դիասպորայի առաջին փառատոնը, որի գլխավոր հովանավորը և աջակիցն է «Մառլենկա» ապրանքանիշը:
Համաշխարհային ճանաչում վայելող հայ նկարիչները
Արշիլ Գորկի, Մինաս Ավետիսյան, Հովհաննես Այվազովսկի. սա ընդամենը մի փոքրիկ հատվածն է բոլոր ժամանակների հայ վարպետների, որոնց աշխատանքներն այսօր ներկայացված են համաշխարհային թանգարաններում կամ էլ վաճառվում են աճուրդների ժամանակ հսկայական գներով: Հայ ազգը աշխարհին տվել է տաղանդավոր գեղանկարիչների շատ անուններ:
Վարդավառ կամ Պայծառակերպության տոն
Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու երրորդ տաղավար տոնն է: Այն նշվում է Սուրբ Զատիկից 14շաբաթ կամ 98 օր հետո՝ Հունիսի 28-ից օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուսը Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Հանգստանալու համար առաքյալները քնում են իսկ Հիսուսը բարձրանում է լեռան գագաթին ու սկսում է աղոթել: Հանկարծ Քրիստոսի դեմքը սկսում է արևի պես փայլել իսկ հագուստը լույիս պես ճերմակեց, ամբողջ լեռը ողողվում է Քրիստոսից արտացոլվող լույսով: Այդ պայծառ լույսից աշակերտները արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի Պայծառակերպության հրաշքին:
Իսկ ի՞նչու են այս տոնը անվանում նաև Վարդավառ, կան շատ մեկնություններ: Ս. Գրիգոր Տաթևացին Վարդավառ բառր բացատրում է Քրիստոսին նմանեցնելով վարդի հետ՝ ինչպես Վարդն է մինչև ծաղկելը կոկոնի մեջ լինում, այնպես էլ Հիսուսը մինչ պայծառակերպվելը չէր ցուցադրում իր Աստվածային պայծառությունը: Ինչպես Վարդն է կոկոնից դուրս գալով բոլորին ի ցույց դնում իր ողջ գեղեցկությունը, այնպես էլ Հիսուսը Պայծառակերպվելուց հետո հայտնում է Իր աստվածությունը:
Պայծառակերպության տոնի հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում է հոգեհանգստի կարգ:
Տոնի ժամանակ մարդիկ միմիանց վրա ջուր են ցողում ու ազավնիներ բաց թողնում, ինչը խորհրդանշում է ջրհեղեղը, նոյի փրկությունը և Նոյի աղավնին: Հնում մարդիկ միմիանց վրա լցնում էին վարդերով ջուր, դրա համար էլ տոնիը կոչվում է Վարդավառ, բայց այժմ փոխվել է սովորական ջրի:
Վարդավառի տոնը հայերի ամենասիրելի տոներից մեկն է: Այդ օրը Հայաստանի բոլոր մասերում այն նշվում է մեծ շուքով ու ուրախությամբ: Իսկ արդեն 2014 թվականից Գեղարդում և Գառնիում կազմակերպվում է Վարդավառի փառատոն:
Ձեռագործության և մանրանկարչության ուսուցում
Վեսպրեմի Հայ ինքնավարությունը կազմակերպեց հայ մշակույթը և արվեստը ներկայացնող ձեռագործության և մանրանկարչության ուսուցում երեխաների համար Վեսպրեմ քաղաքի մշակույթի տանը: Միջոցառմամբ հետաքրքրվածների թիվը իսկապես շատ մեծ էր,կային հյուրեր ինչպես Վեսպրեմից այնպես էլ Բուդապեշտից: Երեխաները սովորեցին ինչպես անել բատիկա, հետաքրքիր խաղերի միջոցով երեխաների օրը տոն դարձավ: Բայց ամենամեծ հետաքրքրություն առաջացրեց Էռմոնե Զաբել Մարտայանը, ով երեխաներին սովորեցրեց ապակու վրա նկարելու գեղեցիկ արվեստը, ներկաներից շատերը փորձելուց հետո իրենց հետ տարան իրենց իսկ աշխատանքները, որպես հուշ այդ գեղեցիկ օրվանից: Մեծահասակների մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ Հունգարիայում հրատարակված և նմանօրինակը չունեցող բազմաթիվ գրքեր, այդ թվում հայակական տարազները ներկայացնող եռալեզու գիրքը, հայկական թագուհիների պատմությունը, Մուսա լեռան քառասուն օրը գիրքը հունգարարեն թարգմանությամբ և հայ մշակույթն ու պատմությունը ներկայացնող բազմաթիվ այլ գրքեր, կային նաև տաղանդավոր արվեստագետ և մանրանկարիչ Էռմոնե Զաբել Մարտայանի հայկական մոտիվներով պատրաստած զարդերը և նկարները: Միջոցառումը շատ կարևոր էր հայ համայնքի համար, քանի որ այն նպաստեց Հունգարիայում հայկական մշակույթի ավելի տարածմանը և պահպանմանը: