ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում
Ինչպես տեղեկացնում է panarmenian.net վեբ կայքը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալն է բերել Արթուր Շահինյանը (87 կգ):
ՀՀ թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար պայքարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Այսպիսով Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն
Նոյեմբերի 11-ին Բուդապեշտի ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա Մեծ Շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն՝ կազմակերպված Բուդապեշտի Հայկական Դիասպորայի կողմից, որի ժամանակ ելույթ կունենա Ուրարտու հայկական թատրոնը։ Ազնավուրը հանդիսանում էր ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, ով 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Հայկական օր Վեսպրեմում
Սեպտեմբերի 15-ը իրադարձություններով լի օր էր Վեսպրեմում։ Տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված Հայաստանին և Երևանի 2800ամյակին ։ Միջոցառմանը ներկա էին օպերային երգիչ Նելսոն Սահակյանը, Հունգարիայում հայկական Սփյուռքի առաջնորդ Ալեքս Ավանեսյանը և այլոք։ Հյուրերը վայելեցին հայկական երաժշտություն, ծանոթացան հայկական գորգերի պատմությանը՝ մասնակցելով ցուցադրությանը։ Միջոցառումը չէր կարող անցկացվել առանց հայկական ավանդական ուտեստների և հայկական գինու ու կոնյակի։ Միջոցառման ավարտին հյուրերը հեռացան իրենց հետ տանելով հայկական մի մասնիկ։
Հունգարիայի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակի օր Վեսպրեմ քաղաքում
Հոկտեմբերի 6-ին կայացավ միջոցառում, նվիրված 1848 թվականին Հունգարիայի ազատագրման պայքարում զոհված ազգությամբ հայ 2 հերոսներին՝ Էռնո Կիշին և Լազար Վիլմոշին։ Արարողության ժամանակ ելույթ ունեցավ գեներալ-լեյտենանտ Գյորգի Սաբուն, ողջունեց փոխքաղաքապետ Լայոշ Նեմեդին և Հունգարիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչ, կամավոր Դիանա Եղիազարյանը։ Մասնակիցների շարքում ներկա էին նաև Գաբոր Ֆելպելդին և Զսանեթ Ռաբան, ինչպես նաև գրականության և բեմի անդամները` ելույթ ունենալով Զոլտան Լոհոնայի կիթառի հնչյունների ներքո:
Ներկա գտնվողները հանձնեցին իրենց հարգանքի տուրքը Թորն Իգնաս փողոցում գտնվող Արադի նահատակների հիշատակին։