«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում
Նոյեմբերի 9-ին Վեսպրեմի Մշակութային Պալատում տեղի ունեցավ Ուրարտու հայկական թատրոնի կողմից բեմադրված «Հոթել Երևան» կատակերգությունը: Թատրոնը մի կատակերգական պատմություն է, որը տեղի է ունենում սփյուռքահայ հարուստ ընտանիքի հետ: Իրադարձությունները զարգանում են Բուդապեշտում, որտեղ հայ ընտանիքը նորաբաց հյուրանոցը անվանում է Հոթել Երևան: Հարկ է նշել նաև, որ «Հոթել Երևան»-ի սցենարիստը Ուրարտու թատրոնի տնօրեն Դիրամերյան Արտինն է: «Հոթել Երևան»-ի մասին շատ կարող ենք խոսել, բայց կարևորն այն է, որ ծրագիրը մեծ հետաքրքրության է արժանացել հանդիսատեսի կողմից: Բեմադրությունը կատակերգական ժանրի է, ինչը նպաստեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի և վայելի թատրոնը: «Հոթել Երևան»-ի դրամատուրգիան կայանում է հենց նրանում, որ բեմադրության զավեշտալի դեպքերը կարող են պատահել սփյուռքում ապրող բոլոր հայերի հետ: Հայկական Մշակութային Ֆոնդի նպատակն է նման միջոցառումներով ցույց տալ Հունգարիայում ապրող հայերին, մշակույթով զբաղվող հունգարացիներին և ընդհանրապես հետաքրքրվողներին, թե ինչ զավեշտալի դեպքեր կարող են պատահել սփյուռքում ապրող հայերի հետ։
«Կարծում ենք, որ լավ բեմադրություն է ստացվել և շատերն էին հետաքրքրված: Կա ցանկություն, որ հաջորդ տարի նմանատիպ միջոցառումներով և ծրագրերով ներկա գտնվենք Վեսպրեմում և ոչ միայն Վեսպրեմ քաղաքում, այլ այն վայրերում, ուր կան հայկական կազմակերպություններ, կամ որտեղ կա հայկական մշակույթի ցուցադրման կարիքը»:
Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն
Նիկողոս Հակոբյան
Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի
PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը:
«Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել է լուսանկարի տակ Օհանյանը:
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում:
«Գաղտնի նախագիծը, որի վրա աշխատում էի և որն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կներկայացվի ձեզ: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»,-գրել է գործարարը լուսանկարի տակ:
ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում
Ինչպես տեղեկացնում է panarmenian.net վեբ կայքը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալն է բերել Արթուր Շահինյանը (87 կգ):
ՀՀ թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար պայքարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Այսպիսով Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն
Նոյեմբերի 11-ին Բուդապեշտի ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա Մեծ Շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն՝ կազմակերպված Բուդապեշտի Հայկական Դիասպորայի կողմից, որի ժամանակ ելույթ կունենա Ուրարտու հայկական թատրոնը։ Ազնավուրը հանդիսանում էր ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, ով 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։