Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր…

Tovább...

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ…

Tovább...

Մարտի 15

Մարտի 15

In: Ընդգծված է

Tovább...

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

In: Ընդգծված է

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր…

Tovább...

Երիտասարդների և երեխաների հանդիպում

Հունգարիայի Հայ Մշակութային Ֆոնդը Մայիսի 26-ին կազմակերպեց երիտասարդների և երեխաների հանդիպում, որն իր բնույթով առաջին այդօրինակ կազմակերպված միջոցառումն էր․ նպատակն այն էր, որ Հունգարիայում ապրող շատ հայ ընտանիքներ, ովքեր լսել են միմյանց մասին, բայց դեռևս չեն հանդիպել, հնարավորություն ունենան հանդիպելու և ծանոթանալու միմյանց հետ։ Կան հայ երեխաներ, որ, հնարավոր է, մանկապարտեզում են հանդիպում, որոնց ծնողները դեռ չեն հանդիպել, կամ անգամ հակառակը։ Ըստ ֆոնդի տնօրեն Նիկողոս Հակոբյանի՝ այս միջոցառումը ամենահետաքրքիր և ամենալավ կազմակերպչական աշխատանքներից մեկն է եղել, քանզի Ֆոնդը նույնպես հնարավորություն ունեցավ ծանոթանալու նոր հայ ընտանիքների հետ, որոնք ապրում են Հունգարիայի տարբեր հատվածներում, ովքեր հուսանք հաջորդ տարի նույնպես կմասնակցեն այս միջոցառմանը ավելի մեծ քանակով։ Միջոցառումը հաջողված էր այնքանով, որ շատ հայ ընտանիքներ միացան , սպասված 80-ից 100-ի փոխարեն ներկա էին 150 և ավելի հայեր։ Ծրագիրը սկսվեց մշակութային կենտրոնում, որտեղ էլ հայ ընտանիքները ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև քննարկվեցին Ֆոնդի կողմից կազմակերպված  ծրագրերը և հեռանկարները՝ մոտիվացնելով հայ ընտանիքներին մասնակցելու դրանց հետագայում։ Մշակութային կենտրոնում ցուցադրված էին նաև հայկական տարազներ, որոնց ուսումնասիրությունից հետո միջոցառումը շարունակվեց բացօթյա հրապարակում։ Մանուկների համար կազմակերպվել էին իրենց հետաքրքրող զբաղմունքներ և խաղեր, իսկ ահա միջոցառման ընթացքում բոլորը միասին պատրաստեցին հայկակակն ուտեստներ։ Ստացվեց մի լավ ընտանեկան հաջողված հանդիպում, որը բոլորի ցանկությունն էր, և որը անպայման պետք է շարունակվի։

 

  «Շատ նամակներ ենք ստանում միջոցառման շարունակական բնույթի վերաբերյալ, հետաքրքրվում են այլ ծրագրերով և հայտնում իրենց ցանկությունը տարբեր ծրագրերում մասնակցելու վերաբերյալ։ Իհարկե ծրագիրը ամբողջությամբ Հայ Մշակութային Ֆոնդի կողմից չէ ֆինանսավորվել, այլ Հունգարիայի Մարդկային Ռեսուրսների նախարարության ծրագրի հիմման վրա էր նաև տեղի ունեցել։ Հուսանք, որ հաջորդ տարի դա կշարունակվի և ավելի շատ, մեծ քանակով ցանկացողներ, հայ երեխաներ, մանուկներ ու սաներ կմիանան այս միջոցառմանը։»

 Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն

Նիկողոս Հակոբյան

                                                                                                           

 

 

                                                

 

«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում

Նոյեմբերի 9-ին Վեսպրեմի Մշակութային Պալատում տեղի ունեցավ Ուրարտու հայկական թատրոնի կողմից բեմադրված «Հոթել Երևան» կատակերգությունը: Թատրոնը մի կատակերգական պատմություն է, որը տեղի է ունենում սփյուռքահայ հարուստ ընտանիքի հետ: Իրադարձությունները զարգանում են Բուդապեշտում, որտեղ հայ ընտանիքը նորաբաց հյուրանոցը անվանում է Հոթել Երևան: Հարկ է նշել նաև, որ «Հոթել Երևան»-ի սցենարիստը Ուրարտու թատրոնի տնօրեն Դիրամերյան Արտինն է: «Հոթել Երևան»-ի մասին շատ կարող ենք խոսել, բայց կարևորն այն է, որ ծրագիրը մեծ հետաքրքրության է արժանացել հանդիսատեսի կողմից: Բեմադրությունը կատակերգական ժանրի է, ինչը նպաստեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի և վայելի թատրոնը: «Հոթել Երևան»-ի դրամատուրգիան կայանում է հենց նրանում, որ բեմադրության զավեշտալի դեպքերը կարող են պատահել սփյուռքում ապրող բոլոր հայերի հետ: Հայկական Մշակութային Ֆոնդի նպատակն է նման միջոցառումներով ցույց տալ Հունգարիայում ապրող հայերին, մշակույթով զբաղվող հունգարացիներին և ընդհանրապես հետաքրքրվողներին, թե ինչ զավեշտալի դեպքեր կարող են  պատահել սփյուռքում ապրող հայերի հետ։

 

«Կարծում ենք, որ լավ բեմադրություն է ստացվել և շատերն էին հետաքրքրված: Կա ցանկություն, որ հաջորդ տարի նմանատիպ միջոցառումներով և ծրագրերով ներկա գտնվենք Վեսպրեմում և ոչ միայն Վեսպրեմ քաղաքում, այլ այն վայրերում, ուր կան հայկական կազմակերպություններ, կամ որտեղ կա հայկական մշակույթի ցուցադրման կարիքը»:

Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն

Նիկողոս Հակոբյան

  

 

                          

                                         

Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը:

«Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել է լուսանկարի տակ Օհանյանը:

Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում:

«Գաղտնի նախագիծը, որի վրա աշխատում էի և որն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կներկայացվի ձեզ: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»,-գրել է գործարարը լուսանկարի տակ:

ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-ում

Ինչպես տեղեկացնում է panarmenian.net վեբ կայքը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալն է բերել Արթուր Շահինյանը (87 կգ):

ՀՀ թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար պայքարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այսպիսով Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):

 

 

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés