Հայկական օր Վեսպրեմում

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 16-ին Հայկական Դիասպորայի առաջին փառատոնի շրջանակներում հաջորդ միջոցառումը տեղի ունեցավ Վեսպրեմ քաղաքում: Վեսպրեմի մշակույթի տանը ժամը 14:00 տեղի ունեցավ ռեժիսոր Գուլյաշ Գյուլիայի՝ <<Արարատ>> հուշարձանի քանդակագործ Պոգանյ Գաբոր Բենոյի մասին պատմող վավերագրական ֆիլմի դիտումը, այն պատմում էր քանդակագործի մասին. ներկայացվեց նրա կյանքը, քանդակները: Ապա ցուցադրությունների սրահում կայացավ տաղանդավոր գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանի և քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի աշխատանքների համատեղ ցուցահանդեսի բացումը:

Դավիթ Սեդրակյանի նկարների մեջ ամբողջացվել և հանդիսատեսի դատին էին հանձվել հայկական մոտիվներով համեմված նկարներ, որոնցում գեղանկարիչը ավելացրել էր նաև իր հոգին, իսկ ադեն Աշոտ Բաղդասարյանի յուրօրինակ ոճը իր մեծ ազդեցությունն էր թողել նրա քանդակների վրա, որը հանդիսատեսի աչքից իհարկե չվրիպեց:

 

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ներկաներին հյուրասիրվեց փառատոնի գլխավոր հովանավոր <<Մառլենկա>> ապրանքանիշի տորթերը: Համերգային դահլիճում իրենց խոսքով հանդես եկան Վեսպրեմի քաղաքապետը և Հայ մշակութային կենտրոնի տնօրեն Ալեքս Ավանեսյանը: Ժամը 17:30 սկսվեց Մենդելսոն կամերային նվագախմբի և Գուրգեն Օվսեպյանի համատեղ համերգը, որի ժամանակ ներկայացվեցին հայ հանճարներ Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: