Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

In: Ընդգծված է

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր…

Tovább...

Հայկական ռադիոն՝ Հունգարիայում

Հայկական ռադիոն՝ Հունգարիայում

In: Ընդգծված է

Հունգարիայում Հայկական ռադիոն հիմնվել է 1998 թվականին: 1989 թ․ , երբ Հունգարիան հռչակվում է որպես հանրապետություն, Հունգարիայում ապրող փոքրամասնություններին տարբեր իրավունքներ են տրվում: 1994 թ․-ին 13 փոքրամասնություններ ստանում են պետական…

Tovább...

Հայկական Սուրբ Ծնունդ

Հայկական Սուրբ Ծնունդ

In: Ընդգծված է

Վեսպրեմի հայ ինքնավարությունը սիրով հրավիրում է Վեսպրեմի Ագորա Մշակութային Պալատ՝ մասնակցելու 2018թ․ դեկտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին կայանալիք <<Հայկական Սուրբ Ծնունդ>> միջոցառմանը։

Tovább...

«Մոռացված աղետ». այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

«Մոռացված աղետ». այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ…

Tovább...

Երիտասարդների և երեխաների հանդիպում

Հունգարիայի Հայ Մշակութային Ֆոնդը Մայիսի 26-ին կազմակերպեց երիտասարդների և երեխաների հանդիպում, որն իր բնույթով առաջին այդօրինակ կազմակերպված միջոցառումն էր․ նպատակն այն էր, որ Հունգարիայում ապրող շատ հայ ընտանիքներ, ովքեր լսել են միմյանց մասին, բայց դեռևս չեն հանդիպել, հնարավորություն ունենան հանդիպելու և ծանոթանալու միմյանց հետ։ Կան հայ երեխաներ, որ, հնարավոր է, մանկապարտեզում են հանդիպում, որոնց ծնողները դեռ չեն հանդիպել, կամ անգամ հակառակը։ Ըստ ֆոնդի տնօրեն Նիկողոս Հակոբյանի՝ այս միջոցառումը ամենահետաքրքիր և ամենալավ կազմակերպչական աշխատանքներից մեկն է եղել, քանզի Ֆոնդը նույնպես հնարավորություն ունեցավ ծանոթանալու նոր հայ ընտանիքների հետ, որոնք ապրում են Հունգարիայի տարբեր հատվածներում, ովքեր հուսանք հաջորդ տարի նույնպես կմասնակցեն այս միջոցառմանը ավելի մեծ քանակով։ Միջոցառումը հաջողված էր այնքանով, որ շատ հայ ընտանիքներ միացան , սպասված 80-ից 100-ի փոխարեն ներկա էին 150 և ավելի հայեր։ Ծրագիրը սկսվեց մշակութային կենտրոնում, որտեղ էլ հայ ընտանիքները ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև քննարկվեցին Ֆոնդի կողմից կազմակերպված  ծրագրերը և հեռանկարները՝ մոտիվացնելով հայ ընտանիքներին մասնակցելու դրանց հետագայում։ Մշակութային կենտրոնում ցուցադրված էին նաև հայկական տարազներ, որոնց ուսումնասիրությունից հետո միջոցառումը շարունակվեց բացօթյա հրապարակում։ Մանուկների համար կազմակերպվել էին իրենց հետաքրքրող զբաղմունքներ և խաղեր, իսկ ահա միջոցառման ընթացքում բոլորը միասին պատրաստեցին հայկակակն ուտեստներ։ Ստացվեց մի լավ ընտանեկան հաջողված հանդիպում, որը բոլորի ցանկությունն էր, և որը անպայման պետք է շարունակվի։

 

  «Շատ նամակներ ենք ստանում միջոցառման շարունակական բնույթի վերաբերյալ, հետաքրքրվում են այլ ծրագրերով և հայտնում իրենց ցանկությունը տարբեր ծրագրերում մասնակցելու վերաբերյալ։ Իհարկե ծրագիրը ամբողջությամբ Հայ Մշակութային Ֆոնդի կողմից չէ ֆինանսավորվել, այլ Հունգարիայի Մարդկային Ռեսուրսների նախարարության ծրագրի հիմման վրա էր նաև տեղի ունեցել։ Հուսանք, որ հաջորդ տարի դա կշարունակվի և ավելի շատ, մեծ քանակով ցանկացողներ, հայ երեխաներ, մանուկներ ու սաներ կմիանան այս միջոցառմանը։»

 Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն

Նիկողոս Հակոբյան

                                                                                                           

 

 

                                                

 

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés