Հայկական Սուրբ Ծնունդ

Հայկական Սուրբ Ծնունդ

In: Ընդգծված է

Վեսպրեմի հայ ինքնավարությունը սիրով հրավիրում է Վեսպրեմի Ագորա Մշակութային Պալատ՝ մասնակցելու 2018թ․ դեկտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին կայանալիք <<Հայկական Սուրբ Ծնունդ>> միջոցառմանը։

Tovább...

«Մոռացված աղետ». այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

«Մոռացված աղետ». այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ…

Tovább...

2018-2019թթ․ կամավորները Հայ Մշակութային Ֆոնդում

2018-2019թթ․ կամավորները Հայ Մշակութային Ֆոնդում

In: Ընդգծված է

 2005 թվականից Հայ մշակութային ֆոնդի գործունեությունների և մշակութային տարաբնույթ միջոցառումների մեջ ներգրավված են նաև կամավորները՝ հանդիսանալով Եվրոպական կամավորական ծրագիրի մասնակիցներ; Ծրագիրը հնարավորություն է տալիս կամավորներին մասնակցել Հայ մշակութային ֆոնդի կողմից…

Tovább...

«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում

«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում

In: Ընդգծված է

Նոյեմբերի 9-ին Վեսպրեմի Մշակութային Պալատում տեղի ունեցավ Ուրարտու հայկական թատրոնի կողմից բեմադրված «Հոթել Երևան» կատակերգությունը: Թատրոնը մի կատակերգական պատմություն է, որը տեղի է ունենում սփյուռքահայ հարուստ ընտանիքի հետ: Իրադարձությունները զարգանում…

Tovább...

«Հոթել Երևան» թատրոնի բեմադրությունը Վեսպրեմում

Նոյեմբերի 9-ին Վեսպրեմի Մշակութային Պալատում տեղի ունեցավ Ուրարտու հայկական թատրոնի կողմից բեմադրված «Հոթել Երևան» կատակերգությունը: Թատրոնը մի կատակերգական պատմություն է, որը տեղի է ունենում սփյուռքահայ հարուստ ընտանիքի հետ: Իրադարձությունները զարգանում են Բուդապեշտում, որտեղ հայ ընտանիքը նորաբաց հյուրանոցը անվանում է Հոթել Երևան: Հարկ է նշել նաև, որ «Հոթել Երևան»-ի սցենարիստը Ուրարտու թատրոնի տնօրեն Դիրամերյան Արտինն է: «Հոթել Երևան»-ի մասին շատ կարող ենք խոսել, բայց կարևորն այն է, որ ծրագիրը մեծ հետաքրքրության է արժանացել հանդիսատեսի կողմից: Բեմադրությունը կատակերգական ժանրի է, ինչը նպաստեց, որ հանդիսատեսը լիցքաթափվի և վայելի թատրոնը: «Հոթել Երևան»-ի դրամատուրգիան կայանում է հենց նրանում, որ բեմադրության զավեշտալի դեպքերը կարող են պատահել սփյուռքում ապրող բոլոր հայերի հետ: Հայկական Մշակութային Ֆոնդի նպատակն է նման միջոցառումներով ցույց տալ Հունգարիայում ապրող հայերին, մշակույթով զբաղվող հունգարացիներին և ընդհանրապես հետաքրքրվողներին, թե ինչ զավեշտալի դեպքեր կարող են  պատահել սփյուռքում ապրող հայերի հետ։

 

«Կարծում ենք, որ լավ բեմադրություն է ստացվել և շատերն էին հետաքրքրված: Կա ցանկություն, որ հաջորդ տարի նմանատիպ միջոցառումներով և ծրագրերով ներկա գտնվենք Վեսպրեմում և ոչ միայն Վեսպրեմ քաղաքում, այլ այն վայրերում, ուր կան հայկական կազմակերպություններ, կամ որտեղ կա հայկական մշակույթի ցուցադրման կարիքը»:

Հայ Մշակութային Ֆոնդի տնօրեն

Նիկողոս Հակոբյան

  

 

                          

                                         

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés