Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր…

Tovább...

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ…

Tovább...

Մարտի 15

Մարտի 15

In: Ընդգծված է

Tovább...

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

In: Ընդգծված է

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր…

Tovább...

Լոս Անջելեսում կանցկացվի Սարոյանի՝ «Իմ անունն Արամ է» ցուցահանդեսը

Լոս Անջելեսում Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առիթով Կենտրոնական գրադարանը ներկայացնում է «Իմ անունն Արամ է» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Բացի այդ՝ Սարոյանի չհրապարակված պիեսներից կբեմադրվեն սեպտեմբերի 15-ին: Թե՛ ցուցահանդեսի, թե՛ ներկայացման մուտքն ազատ է հանդիսատեսի համար, հաղորդում է Asbarez-ը:

Ցուցահանդեսում կներկայացվի 45 նկար, ինչպես նաեւ մեծ դրամատուրգ, գրող եւ մարդասեր Վիլյամ Սարոյանի կյանքն ընդգծող մեջբերումներ, հայտնել է Լոս Անջելեսի հասարակական գրադարանի հետազոտական եւ հատուկ հավաքածուների բաժնի վարիչ Անի Բոյաջյանը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Սարոյանի երկու լուսանկարներ, որոնք արվել են լուսանկարիչ Պողոս Պողոսյանի կողմից 1976 եւ 1978 թվականներին Սարոյանի՝ Հայաստան կատարած այցերի ժամանակ:

Ցուցահանդեսը եզրափակելու է հանրահայտ ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. անտիպ պիեսների ներկայացում» նախագիծը: Բոյաջյանն այս առիթով ասել է, որ ուրախ է նոր սերնդին ներկայացնել Սարոյանին, որը ժամանակին համարվել է լավագույններից մեկը Հեմինգուեյի եւ Ֆիցջերալդի հետ միասին: Ցուցահանդեսում ընդգծված մեջբերումները վերցվել են Սարոյանի՝ վեց տասնամյակի աշխատանքներից ու գրվածքներից: Նրա ամենահայտնի գործերի մի մասը կենտրոնացած է հայկական ծագման եւ սփյուռքի ինքնության վրա, ինչը հիմնավոր հարցեր է առաջ քաշում մարդկության ընդհանուր ցավի եւ աքսորի պարադոքսի մասին:

 

 

Խմբագրված է news.am-ի հոդվածի հիման վրա։

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés