Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր…

Tovább...

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ…

Tovább...

Մարտի 15

Մարտի 15

In: Ընդգծված է

Tovább...

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

In: Ընդգծված է

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր…

Tovább...

Իրանը պատրաստվում է Իսֆահանի հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել

Իրանը պատրաստվում է Իսֆահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի հայկական տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար հայտ ներկայացնել: Ինչպես հաղորդում է Iran Front Page –ը, այդ մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, ազգային արհեստների եւ տուրիզմի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Թալեբիանը:

Խոսելով Իրանի ազգային թանգարանում հայ-իրանական ցուցահանդեսի փակման ժամանակ, փոխնախագահը նշել է, որ արդեն երեք հայկական եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին և ամենահայտնի կառույցներից է։ Կառուցվել է 1655 թ. Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ։ Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու և ժողովրդի օժանդակությամբ։ Ներսի պատերին պատկերված են դրվագներ Ս.Գրիգոր Լուսավորիչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ Եկեղեցու խորանի տակ թաղված են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716 թթ.։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702 թ-ին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։ Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինութեան վրա, չորս կողմից տեղադրված Է ժամացույց։ Այն նվիրվել Է եկեղեցուն 1930 թ.ին։ 1971 թ., Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել Է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել Է նաև իբրև թանգարան, հիմնվել Է 1905 թ.։

1930 թ. Նոր ջուղայեցիների թանկարժեք իրերը, որոնք իրենց հետ բերել էին Եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։ Քանի որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրության արժանացավ զբոսաշրջիկների կողմից, ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենք։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ։ Առանձնահատուկ տեղ Է գրավում Վահրամ Հակոբյանի՝ 7մմ երկարությամբ մազի վրա գրված հետևյալ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այն գրվել է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։ Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն Էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ է գտնվում 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել Է 1975 թվականին։

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés