Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր…

Tovább...

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ գեղասահորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

In: Ընդգծված է

PanARMENIAN.Net - Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ…

Tovább...

Մարտի 15

Մարտի 15

In: Ընդգծված է

Tovább...

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

Հայաստանին նվիրված մշակութային երեկո

In: Ընդգծված է

Հունվարի 18-ին Հայկական մշակութային ֆոնդի կամավորները հնարավորություն ունեցան Բուդապեշտում ներկայացնել հայկական պատմությունը, մշակույթը և հայկական խոհանոցը: Միջոցառումը կազմակերպվել էր MiraDoors միջմշակութային համայնքի հետ համատեղ, որը Հունգարիայում բնակվող օտարերկրացիներին և տարբեր…

Tovább...

Լևոն Արոնյան – յուրաքանչյուր հայի հպարտություն

Երբ Լևոն Արոնյանը քայլում է Երևանի փողոցներով, բոլորը հավաքվում են նրա շուրջ և ցանկանում անձամբ ողջունել նրան, ռեստորաններում պնդում են, որ նա սնվի անվճար, բազմաթիվ ծնողներ իրենց նորածիններին անվանակոչում են հենց նրա պատվին:

Արոնյանը ո՜չ դերասան է, ո՜չ երգիչ, ո՜չ էլ տիեզերագնաց: Նա շախմատիստ է, իսկ ավելի ճիշտ աշխարհի չորրորդ լավագույն շախմատիստը, և Հայաստանի նման փոքր և ոչ հարուստ տնետեսություն ունեցող երկրի համար նա նաև ազգային հերոս է:

Լևոնը եղել է հանգիստ և նստաջան երեխա. պատմում են, որ նա ժամերով կարող էր նստել աթոռակին՝ խաղալով միևնույն խաղալիքով և երգելով Մոցարտի «Գիշերային փոքրիկ սերենադի» մեղեդին։ Երգել նա սկսել է ավելի վաղ, քան խոսել։ Ծնողներին թվացել է, թե Լևոնը երաժիշտ կդառնա։

Փոքր հասակում սովորել է կարդալ, իմացել է գրեթե բոլոր պետությունների դրոշները, հետաքրքրվել է Ամերիկայի  նվաճման պատմությամբ, շուրջերկրյաKéptalálat a következőre: „levon aronjan” ճանապարհորդություններով:

Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում՝ իր քույր Լիլիթից։ Մանկության տարիներին՝ 1990-1997 թվականներին, նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Ըստ Խաչիյանի՝ երբ Լևոնը դարձավ գրոսմայստեր, նրան արդեն անհրաժեշտ էր ավելի բարձրակարգ մարզիչ: Հենց այդ դերն էլ ստանձնեց գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:

Լևոնի սեղանի առաջին գրքերն են եղել «Ալյոխինի ընտրյալ 300 պարտիաները», Կապաբլանկայի  պարտիաների ժողովածուն և շատ այլ շախմատային գրքեր: Այդ գրքերըմեծապես օգնել են Լևոնի ստեղծագործական աճին. այն, ինչ նրա հասակակիցները յուրացնում էին մեկ տարում, նա սովորում էր մեկ ամսում:

Առաջին անգամ Լևոնի մասին սկսեցին խոսել 1992 թվականին՝ աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում տարած փայլուն հաղթանակից հետո:

Այժմ 33-ամյա Լևոնը պատմում է, երբ առաջին անգամ իր հարսնացուի հետ եկել է հայաստան բոլոր բենզալցակայաններում նրանց անվճար են սպասարկել , որը իսկապես շոկային էր իր հարսնացուի՝ ֆիլիպինուհի Արիաննա Կաոիլի համար, ով նույնպես շախմատի միջազգային վարպետ է, նրան հաճախ անվանում են նաև «շաճմատի Աննա Կուռնիկովա»:

Այս տարին դարձամ շատ կարևոր Արոնյանի համար, չնայած նրան, որ Արոնյանը դարձավ 2017 թվականի աշխարհի առաջնության հաղթող, բայց ամենակարևորը դեռ առջևում էր. նա և Արիանան պլանավորում էին իրենց հարսանիքը և հենց աշխարհի չեմպիոն դառնալուց հետո՝ սեպտեմբերի 30-ին կայացավ նրանց ամուսնությունը: «Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք: Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ»- նշում է Արիանան

Ընդհամենը երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը աշխարհում ամենից շատ գրոսմայստերներ ունեցող երկրներից մեկն է: Վերջին հինգ Օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի շախմատի ազգային  հավաքականը հաղթել է երեք անգամ իսկ հավաքականի ավագ է եղել ոչ ավել ոչ պակաս Լևոն Արոնյանը: Հայաստանում մարդիկ շատ մեծ ոգևորությամբ են վերաբերում շախմատին, փողոցներում դուք կարող եք տեսնել շախմատ խաղացող մարդկանց խմբեր և անգամ, այն դարձել է դպրոցներում պարտադիր ուսուցանվող առարկա:

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés