Հունգարիայի Հայ Ինքնավարությունը կնշի Հայաստանի Հանրապետությաան անկախության տոնը

 

Հունգարիայի Հայ Ինքնավարության անդամներ, հայ համայնքի բարեկամներ,

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Հունգարիայի Հայկական Ինքնավարությունը  կազմակերպում է ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Նախապես ծրագրված մեծ միջոցառման  փոխարեն ցերեկույթին կմասնակցեն սահմանափակ թվով հյուրեր՝ պայմանավորված հակահամաճարայաին սահմանափակումներով եւ ելնելով մասնակիցների անվտանգությունից։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ բոլորիդ հյուրընկալել չկարողանալու համար։

Ցերեկույթին նախատեսվում է մշակութային ծրագիր․ բացման շնորհավորական ուղերձով հանդես կգան Հայկական մշակութային ֆոնդի ղեկավար Նիկողոս Հակոբյանը, «Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը, Ալեքս Ավանեսյանը, ելույթներով հանդես կգան համայնքի անդամ եւ արվեստագետ բարեկամներ։ Մասնակիցները հայկական այս անկյունից սիրո եւ բարեկամության ջերմ ուղերձ կհղեն Հայաստանի համար անչափ կարեւոր եւ սիրելի տոնի կապակցությամբ։ 

 

Հայկական մշակութային երեկո Դունակեսի քաղաքում

Սեպտեմբերի 19-ին Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան՝սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառում։ Միջոցառման նպատակը այս անգամ ևս հունգար և հունգարահայ հասարակության հետ հայկական պատմության և մշակույթի փոքրիկ մասով կիսվելն էր։ Երեկոյի հաղորդավարն էր Գիորգի Շոլոմվարին, ով ցուցադրեց ֆիլմ Հայաստանի մասին՝ Հայաստանի ամենագեղեցիկ և ուշագրավ վայրերի վիդեոշարքով: Վիդեոշարքը ուղեկցվում էր Վարդգես Պետրոսյանի «Հայկական Էսկիզներ»֊ից բանաստեղծական տողերով:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Ալեքս Ավանեսյանը՝ խոսքը սկսելով Մովսես Խորենացու երկտողերով : Պրն․ Ավաննիսյանը պատմեց Սևրի պայմանագրի այս տարի լրացած 100 ամյակի մասին, համեմատականներ անցկացրեց Հայաստանի «Կարսի» և «Մոսկվայի» և «Հունգարական Տրիանո» պայմանագրերի միջև, քանի որ վերջիններս ճակատագրական եղան երկրների տարածքների կորստի հարցում ։ Պատմեց տարբեր դարերում (5,10, ընդհուպ մինչև 20֊րդ դար) Հայ ժողովրդի անկախության ձեռքբերման բազմաթիվ փորձերի և անկոտրում նպատակի մասին `դա անվանելով «Անկախության Գենետիկա»։ Հիշատակեց ոչ միայն սեպտեմբերի 21-ը, այլ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը՝մայիսի 28-ը՝ որպես հայության ամենանշանակալի և կարևոր նվաճումներ վերջին հարյուրամյակի ընթացքում: Միջոցառման հատուկ հյուրն էր Վիկտորյա Ավետիքյանը: Ճանաչված երգչուհին լսարանը հուզեց Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն», Կոմիտասի «Խորհուրդ խորին», «Դլե Յաման», «Կռունկ» և «Տե՛ր, ողորմյա» հիանալի կատարումներով:

Շնորհակալ ենք Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային կենտրոնին մեզ հյուրընկալելու համար: ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները Հունգարիայի տարբեր քաղաքներում դեռ կշարունակվեն:

Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողություններ Արցախում

 Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 07:15-ի սահմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկարությամբ։ Հրետանի, տանկեր եւ այլ ծանր տեխնիկա է գործածվում քաղաքացիական խաղաղ բնակչության, խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Մարտակերտի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ներկա պահին ՏՕՍ զինտեխնիկայի հարվածների տակ է Մարտակերտի շրջանը։

ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետություններում հայտարարվել է ռազմական դրություն։ Սկսվել է ընդհանուր եւ մասնակի զորահավաք։ Բազմահազար հայորդիներ կամավորագրվում են եւ  մեկնում ռազմի դաշտ։ 

Թեժ մարտերը սահմանի ողջ երկայնքով շարունակվել են սեպտեբրերի27-ի գիշերը եւ ընթանում են մինչ այժմ։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 59 զոհ, այդ թվում՝ 2  խաղաղ բնակիչ եւ հարյուրից ավելի վիրավորներ։ 

Հայկական կողմի ձեռնարկած հմուտ, արդյունավետ ու սառնասիրտ գործողությունների արդյունքում հակառակորդը կորցրել է  տանկ, 4 ռազմական ուղղաթիռ, 11 ՀՄՄ`իրենց լրակազմով(Հետեւակի Մարտական Մեքենա), Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ իրենց զոհերի թիվն անցնում է 300-ից։

Պատերազմական պայմաններում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ ստանձնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով:

ՀՀ վարչապետ, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը

https://www.facebook.com/watch/?v=803243107172869&extid=AAV9bD3RWH0R3p9C 

Ուղերձներ են հղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը, Պաշտպանության նախարարները, իշխանության բոլոր օղակների ղեկավարները։ ՀՀ ԶՈՒ, դիվանագիտական, տեղեկատվական եւ մանացած բոլոր կորպուսները գրագետ, ճշգրիտ  գործողություններով միջազգային հանրության ուշադրությանն են ներկայացնում Ադրբեջանի եւ Թուրքիայի հերթական անհեռատես ռազմական ագրեսիան ընդդեմ անկախ ու ազատ Արցախի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ, սենատորներ եւ այլք։

Հարգելի հայրենակիցներ, մարտեր են ընթանում նաեւ տեղեկատվական դաշտում․ ժամանակ առ ժամանակ կարող են լինել խափանումներ՝ կապված հայկական տեղեկատվական կայքերի վրա հակերային հարձակումներով։ Խնդրում ենք ստուգել ստացված տեղեկատվությունը եւ հետեւել ՄԻՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքերին ու էջերին, որոնց հղումները կներկայացնենք ստորեւ, իսկ տեղեկատվական պատերազմի մասին առավել մանրամասն հաջորդ հոդվածում․

https://www.facebook.com/ArtsakhInformation - Արցախի Տեղեկատվական շտաբ

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter - Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոն

https://www.facebook.com/shushanstepanyan - ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ

https://www.facebook.com/arcrun - Տեղեկատվական շտաբի ղեկավար Արծրուն Հովհաննիսյան 

https://www.facebook.com/MFA.Armenia - ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն

Շարքի շարունակությունը հաջորդ հոդվածում:

Սիրելի հայորդիներ, Սփյուռքի մեր հայրենակիցներ, հավատացած ու վստահ եղեք, որ հայկական անպարտելի բանակը հստակորեն եւ սառնասրտորեն կատարում է իր առջեւ դրված ռազմական բոլոր խնդիրները, ետ է մղում ադրբեջանական բոլոր գործողությունները, անառիկ է պահում հայրենիքի սահմանները բոլոր ուղղություններով։

Հայի ոգին առնական է, հայ զինվորն ընկրկել չգիտի եւ հաղթանակը միանշանակ մերն է լինելու։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Հայկական կողմի գործողությունները պատերազմի՝ տեղեկատվական ճակատում

Հարգելի հայրենակիցներ,

Ամեն րոպե եւ վայրկյան պատերազմը շարունակվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ տեղեկատվական ոլորտում։ Հակառակորդն անընդհատ ապատեղեկատվություն տարածելու միջոցով փորձում է խուճապ առաջացնել հայկական տիրույթում։ Այս իրավիճակում հույժ կարեւոր է բոլորիս զգոնությունը, տարածած ամեն տեղեկատվությունը։ Բոլորիդ հորդորում ենք հետեւել Հայաստանից եւ Արցախից ստացվող միմիայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տեղեկատվությանը։ Պաշտոնական տեղեկատվության աղբյուրները նշում ենք ստորեւ․ 

Պաշտոնական կայքեր՝
 
• ՀՀ կառավարություն - https://www.gov.am/am/ 
 
• ՀՀ ԱԺ - http://parliament.am/ 
 
• ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - https://www.ombuds.am/ 
 
• ՀՀ արտաքին գործերի նախարարություն - https://www.mfa.am/hy/ 
 
• ՀՀ պաշտպանության նախարարություն - https://mil.am/
 
• ՀՀ ԱԱԾ - https://www.sns.am/hy/ 
 
• Արցախի կառավարություն - http://gov.nkr.am/hy/
 
• Արցախի ԱԺ - http://www.nankr.am/ 
 
• Արցախի պաշտպանության նախարարություն - http://nkrmil.am/ 
 
• Արցախի ԱԱԾ - http://www.nssartsakh.am/hy 
 
• Արցախի արտաքին գործերի նախարարություն - http://gov.nkr.am/hy/ministries/details/5/
 
 
 Facebook-ում՝
 
• Հայկական միասնական տեղեկատվական հարթակ
 
 
• Արցախի Տեղեկատվական շտաբ - https://www.facebook.com/ArtsakhInformation 
 
• ՀՀ կառավարություն - https://www.facebook.com/armgovernment/ 
 
• ՀՀ Ազգային Ժողով - https://www.facebook.com/parliament.am/ 
 
• ՀՀ ԱԱԾ - https://www.facebook.com/www.sns.am/ 
 
• ՀՀ արտաքին գործերի նախարարություն - https://www.facebook.com/MFA.Armenia/ 
 
• ՀՀ պաշտպանության նախարարություն - https://www.facebook.com/ArmeniaMOD/ 
 
• ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - https://www.facebook.com/Armenianombudsman/ 
 
• Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ - https://www.facebook.com/profile.php?id=100017676420633 
 
• Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - https://www.facebook.com/nikol.pashinyan/ 
 
• Շուշան Ստեփանյան, ՀՀ ՊՆ խոսնակ - https://www.facebook.com/shushanstepanyan 
 
• Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - https://www.facebook.com/ArayikHarutyunian/ 
 
• Արցախի կառավարություն - https://www.facebook.com/ArtsakhGovernment/ 
 
• ՀՀ պաշտպանության բանակ - https://bit.ly/36cErG3
• Արցախի մարդու իրավունքների պաշտպան - https://www.facebook.com/ArtsakhOmbuds/ 
 
•Արցախի արտաքին գործերի նախարարություն - https://www.facebook.com/mfankr/ 

Az Országos Örmény Önkormányzat tájékoztatása az örmény azeri helyzetről

Figyelembe véve az Örményország-Hegyi-Karabah és Törökország - Azerbajdzsán közötti jelenlegi háborús helyzetet, arra kérjük Mindenkit, hogy a legyen körültekintő, és olvassa el nemcsak az azeri és török propaganda anyagait, hanem az események független hivatalos híreket és a nemzetközi média megalapozott hivatkozásait is. Fontos a szeptember 27-e reggel óta kibontakozó események értelmezése során a hivatalos azerbajdzsáni és Ilham Alijev által kifejezetten választott félrevezető taktika felismerése.

Ezt a rágalmazó taktikát alkalmazzák  mindig a keresztény Örményország és a többségi keresztény örmény lakosságú Hegyi-Karabah ellen, akik pedig csupán védik a határaikat és a szabad élet jogát. Az örmény fél egyébiránt elsősorban mindig is a kérdés békés rendezésének a megoldását támogatta. Ilham Alijev azonban többször is agresszorként ábrázolta magát azzal, hogy katonai megoldást sürgetett, sőt a következőket nyilatkozta: „Jereván a történelmi területünk, és nekünk, az azerbajdzsánoknak vissza kell térnünk erre a történelmi földre. Ez a politikai és stratégiai célunk, amely felé fokozatosan haladnunk kell. 

https://naviny.belsat.eu/en/news/ilham-aliyev-wants-to-return-yerevan-to-azerbaijan/

Az utóbbi években ennek a problémának a súlyosbodása okozta Azerbajdzsán agresszív, örményellenességét. Örményország mindig is a probléma békés megoldását szorgalmazta, de mindig készen állt és kész lesz megvédeni határait, ami most is történik. Szeptember 27. óta az azeri fél nagyszabású támadást indított az Hegyi-Karabah egész határvonalán, folytatva az Hegyi-Karabah békés településeinek, a polgári infrastruktúrának, beleértve a fővárosnak, Stepanakertnek a támadását is. Ráadásul szeptember 28. óta Azerbajdzsán nagy kaliberűfegyverekkel tüzet nyitott Vardenis, az Örmény Köztársaság egyik városa irányába is.

https://twitter.com/ArmenianUnified/status/1310860844360663040?s=20

Ilyen körülmények között természetesen az örmény hadsereg válaszul megtesz minden megfelelő intézkedést s igyekszik semlegesíteni a túlerőben lévő ellenség katonai felszerelését. Gazdag örmény nemzeti történelmi kulturális örökségünk tudatában védjük történelmi földjeinket. Az örmény emberek nem engedik megismételni 1915-öt, amikor Ottomán birodalom ( a jelenlegi Törökországnak megfelelő államalakulat) az Örményország számára kedvezőtlen nemzetközi politikai helyzetet kihasználva másfél millió örmény embert mészárolt le történelmi területein. Az örmények nem azért küzdenek, hogy új területek legyenek, hanem azért, hogy megőrizzék földjüket, életük szabadságát. Ez a harc, ez a küzdelem nem ismeretlen a magyar emberek előtt sem, hiszen a Magyarország újkori történelmének egyik legnagyobb tragédiája a trianoni békediktátum esetében is külföldi ellenséges hatalmak kényszerítették ki az ország történelmi területének és színmagyar lakosságú területeknek az elszakítását. Ezt a traumát a magyar társadalom jelentős része a mai napig sem tudta feldolgozni. Az örmény hadsereg nincs egyedül. Egyre több örmény önkéntes a világ minden tájáról, csatlakozik az örmény erőkhöz, hogy megvédje országát és népét. Az azerbajdzsáni közösség által az örmény hadsereg terrorista zsoldosairól szóló információk abszolút hamisak. Sőt, a mérvadó nemzetközi média már napok óta arról számol be, hogy Törökország, Azerbajdzsán szövetségese (Erdogan Miniszter elnök kijelentette Törökország feltétel nélküli támogatását Azerbajdzsánnak) 4000 zsoldos terroristát szállított át Szíriából, Pakisztánból Azerbajdzsánba az örmények elleni harcra. Meg kell jegyezni, hogy Azerbajdzsán hivatalosan elutasította hadseregében a zsoldosok létezését. Link:

https://www.reuters.com/article/us-armenia-azerbaijan-turkey-syria-idUSKBN26J25A?fbclid=IwAR1MeQefBZVcT_2upU8Pc1Lq7LJ-hfRp34cJ8dDsqj1AjMCOWnZ1Okrc3xQ

https://amp.theguardian.com/world/2020/sep/28/syrian-rebel-fighters-prepare-to-deploy-to-azerbaijan-in-sign-of-turkeys-ambition?__twitter_impression=true&fbclid=IwAR3HO_GtKOSRRlPoov3rA6V-9uId-LhFD-GLSb3qfe7MWxeD8IPeKNxqaQk

 A világ ugyanakkor a mai napig is emlékszik a szégyenteljes eseményre, mely évekkel ezelőtt a magyar fővárosban történt, amikor Ramil Safarov alattomos módon alvás közben meggyilkolta Gurgen Margaryan örmény tisztet, valamint  videó is készült 2016 áprilisi háborúról, ahol az azerbajdzsáni katonák lefejezték az örmény katonákat, és az ártatlan embereket. Ezért viszont az örmény közösség nagyon nyugtalan a mindennapi életükben, különösen a probléma súlyosbodásával összefüggésben. Magyarország örmény közössége mindig betartotta az összes humanitárius és jogi normát és törvényt a Magyar Köztársaság területén. Most már bízunk éber és pártatlan megközelítésében, hogy megakadályozzuk az azeri közösség esetleges provokációit.

 Országos Örmény Önkormányzat

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés