«․․․Մինչդեռ աշխարհը ցինիկաբար լռում է, հայ զինվորները պաշտպանում են իրենց երկիրը՝ չվախենալով նաեւ նահատակվելուց․․․»

Հոկտեմբերի 5-ին Բուդապեշտում կայացավ հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է հայ-հունգարական բարեկամությունը եւ Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոսներին։ 

Բացման միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բուդապեշտի 3-րդ թաղամասի կառավարիչ Լասլո Կիսը։ 

Հայ-հունգարական հարաբերությունների եւ հայագիտության մեջ մեծ ներդրում կատարող Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ դոկտոր Բալինտ Կովաշչը, իր ելույթում նշեց․ «․․․Արցախը Հայաստանի Տրիանոն է, որ Ստալինի ոչ իրավացի որոշման արդյունքում դարձել էր Խորհրդային Ադրբեջանի մաս եւ Խորհրդային միության փլուզման ավարտին վերածվել  ամենաարյունալի հակամարտության»։ 

Իր ելույթում հայկական «Ուրարտու» թատրոնի ղեկավար Արտին Դիրամերճյանը շեշտեց, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը դեռ չի ավարտվել եւ այն, ինչ պատրաստվում էին անել Թուրքիան եւ Ադրբեջանը, լինելու էր Հայոց ցեղասպանության շարունակությունը։ 

Մշակութային ելույթով միջոցառումն ամփոփեց Նելսոն Ստեփանյանը։ 

Միջոցառումն իր շուրջն էր համախմբել ոչ միայն հայերին, այլեւ հույների, հունգարացիների, ովքեր կիսում են հայ ժողովրդի արժեքները խաղաղության մասին։ Սա նաեւ անտարբեր չմնալու կոչ էր միջազգային եւ հունգարական հասարակությանը եւ  ուշադրություն էր հրավիրում Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա։ 

Ստորեւ ներկայացնում ենք հունգարական մեդիայի անդրադարձը մեր միջոցառմանը․

https://www.youtube.com/watch?v=qlDbNOXK89g&fbclid=IwAR1dqUkcjqJYCi0AgBmytKrZY3gxThzkcOu0s2-Lv6pRx_965w9eS8IJ7pQ  

https://pestisracok.hu/tiltakoztak-a-magyarorszagi-ormenyek-a-vilag-cinkos-hallgatasa-mellett-folytatodik-az-ormenyek-genocidiuma-hegyi-karabahban/?fbclid=IwAR3IwkbzsLF0oyCyHsm3rH3tb09yC9AsKLvQiyenYNOtOqSr6oZ7WSXTzsc 

https://telex.hu/belfold/2020/10/05/ormeny-kokereszt-obuda?fbclid=IwAR1xsOFaKIAw-3y-uZigV02jKiAUk9cliyP31y5MP6quZGi3zAHpGm_jUb0