ÖRMÉNY KARÁCSONY

ÖRMÉNY KARÁCSONY

In: Kiemelt hír

A Veszprémi Örmény Nemzetiségi Önkormányzat Tisztelettel várja Önöket 2018.december 18-án, kedden 16,00 órai kezdettel megrendezésre kerülő „ÖRMÉNY KARÁCSONY” programjára Helyszín: Helyszín:Agora,Táborállás park 1.

Tovább...

"HOTEL YEREVAN" SZÍNHÁZ VESZPREM-ben

In: Kiemelt hír

Az elmúlt évek kitartó, magas színvonalú munkája bebizonyította, hogy a Magyarországi örmény közösség életében, kulturális értelemben a színház az egyik legfontosabb összetartó erő. November 9 –en Agóra Veszprém Városi Művelődési…

Tovább...

Ադրբեջանի սանձազերծված ռազմական գործողություններ Արցախում

 Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 07:15-ի սահմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկարությամբ։ Հրետանի, տանկեր եւ այլ ծանր տեխնիկա է գործածվում քաղաքացիական խաղաղ բնակչության, խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Մարտակերտի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ներկա պահին ՏՕՍ զինտեխնիկայի հարվածների տակ է Մարտակերտի շրջանը։

ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետություններում հայտարարվել է ռազմական դրություն։ Սկսվել է ընդհանուր եւ մասնակի զորահավաք։ Բազմահազար հայորդիներ կամավորագրվում են եւ  մեկնում ռազմի դաշտ։ 

Թեժ մարտերը սահմանի ողջ երկայնքով շարունակվել են սեպտեբրերի27-ի գիշերը եւ ընթանում են մինչ այժմ։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 59 զոհ, այդ թվում՝ 2  խաղաղ բնակիչ եւ հարյուրից ավելի վիրավորներ։ 

Հայկական կողմի ձեռնարկած հմուտ, արդյունավետ ու սառնասիրտ գործողությունների արդյունքում հակառակորդը կորցրել է  տանկ, 4 ռազմական ուղղաթիռ, 11 ՀՄՄ`իրենց լրակազմով(Հետեւակի Մարտական Մեքենա), Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ իրենց զոհերի թիվն անցնում է 300-ից։

Պատերազմական պայմաններում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ ստանձնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով:

ՀՀ վարչապետ, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը

https://www.facebook.com/watch/?v=803243107172869&extid=AAV9bD3RWH0R3p9C 

Ուղերձներ են հղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը, Պաշտպանության նախարարները, իշխանության բոլոր օղակների ղեկավարները։ ՀՀ ԶՈՒ, դիվանագիտական, տեղեկատվական եւ մանացած բոլոր կորպուսները գրագետ, ճշգրիտ  գործողություններով միջազգային հանրության ուշադրությանն են ներկայացնում Ադրբեջանի եւ Թուրքիայի հերթական անհեռատես ռազմական ագրեսիան ընդդեմ անկախ ու ազատ Արցախի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ, սենատորներ եւ այլք։

Հարգելի հայրենակիցներ, մարտեր են ընթանում նաեւ տեղեկատվական դաշտում․ ժամանակ առ ժամանակ կարող են լինել խափանումներ՝ կապված հայկական տեղեկատվական կայքերի վրա հակերային հարձակումներով։ Խնդրում ենք ստուգել ստացված տեղեկատվությունը եւ հետեւել ՄԻՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքերին ու էջերին, որոնց հղումները կներկայացնենք ստորեւ, իսկ տեղեկատվական պատերազմի մասին առավել մանրամասն հաջորդ հոդվածում․

https://www.facebook.com/ArtsakhInformation - Արցախի Տեղեկատվական շտաբ

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter - Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոն

https://www.facebook.com/shushanstepanyan - ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ

https://www.facebook.com/arcrun - Տեղեկատվական շտաբի ղեկավար Արծրուն Հովհաննիսյան 

https://www.facebook.com/MFA.Armenia - ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն

Շարքի շարունակությունը հաջորդ հոդվածում:

Սիրելի հայորդիներ, Սփյուռքի մեր հայրենակիցներ, հավատացած ու վստահ եղեք, որ հայկական անպարտելի բանակը հստակորեն եւ սառնասրտորեն կատարում է իր առջեւ դրված ռազմական բոլոր խնդիրները, ետ է մղում ադրբեջանական բոլոր գործողությունները, անառիկ է պահում հայրենիքի սահմանները բոլոր ուղղություններով։

Հայի ոգին առնական է, հայ զինվորն ընկրկել չգիտի եւ հաղթանակը միանշանակ մերն է լինելու։ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Հայկական մշակութային երեկո Դունակեսի քաղաքում

Սեպտեմբերի 19-ին Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան՝սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառում։ Միջոցառման նպատակը այս անգամ ևս հունգար և հունգարահայ հասարակության հետ հայկական պատմության և մշակույթի փոքրիկ մասով կիսվելն էր։ Երեկոյի հաղորդավարն էր Գիորգի Շոլոմվարին, ով ցուցադրեց ֆիլմ Հայաստանի մասին՝ Հայաստանի ամենագեղեցիկ և ուշագրավ վայրերի վիդեոշարքով: Վիդեոշարքը ուղեկցվում էր Վարդգես Պետրոսյանի «Հայկական Էսկիզներ»֊ից բանաստեղծական տողերով:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Ալեքս Ավանեսյանը՝ խոսքը սկսելով Մովսես Խորենացու երկտողերով : Պրն․ Ավաննիսյանը պատմեց Սևրի պայմանագրի այս տարի լրացած 100 ամյակի մասին, համեմատականներ անցկացրեց Հայաստանի «Կարսի» և «Մոսկվայի» և «Հունգարական Տրիանո» պայմանագրերի միջև, քանի որ վերջիններս ճակատագրական եղան երկրների տարածքների կորստի հարցում ։ Պատմեց տարբեր դարերում (5,10, ընդհուպ մինչև 20֊րդ դար) Հայ ժողովրդի անկախության ձեռքբերման բազմաթիվ փորձերի և անկոտրում նպատակի մասին `դա անվանելով «Անկախության Գենետիկա»։ Հիշատակեց ոչ միայն սեպտեմբերի 21-ը, այլ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը՝մայիսի 28-ը՝ որպես հայության ամենանշանակալի և կարևոր նվաճումներ վերջին հարյուրամյակի ընթացքում: Միջոցառման հատուկ հյուրն էր Վիկտորյա Ավետիքյանը: Ճանաչված երգչուհին լսարանը հուզեց Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն», Կոմիտասի «Խորհուրդ խորին», «Դլե Յաման», «Կռունկ» և «Տե՛ր, ողորմյա» հիանալի կատարումներով:

Շնորհակալ ենք Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային կենտրոնին մեզ հյուրընկալելու համար: ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները Հունգարիայի տարբեր քաղաքներում դեռ կշարունակվեն:

Հունգարիայի Հայ Ինքնավարությունը կնշի Հայաստանի Հանրապետությաան անկախության տոնը

 

Հունգարիայի Հայ Ինքնավարության անդամներ, հայ համայնքի բարեկամներ,

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 21-ին Հունգարիայի Հայկական Ինքնավարությունը  կազմակերպում է ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Նախապես ծրագրված մեծ միջոցառման  փոխարեն ցերեկույթին կմասնակցեն սահմանափակ թվով հյուրեր՝ պայմանավորված հակահամաճարայաին սահմանափակումներով եւ ելնելով մասնակիցների անվտանգությունից։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ բոլորիդ հյուրընկալել չկարողանալու համար։

Ցերեկույթին նախատեսվում է մշակութային ծրագիր․ բացման շնորհավորական ուղերձով հանդես կգան Հայկական մշակութային ֆոնդի ղեկավար Նիկողոս Հակոբյանը, «Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Սոսի Սուսանյանը, Ալեքս Ավանեսյանը, ելույթներով հանդես կգան համայնքի անդամ եւ արվեստագետ բարեկամներ։ Մասնակիցները հայկական այս անկյունից սիրո եւ բարեկամության ջերմ ուղերձ կհղեն Հայաստանի համար անչափ կարեւոր եւ սիրելի տոնի կապակցությամբ։ 

 

Հայ երեխաների առաջին ճամբարը Բալատոն լճի ափին

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ուսումնական նոր տարվա պաշտոնական մեկնարկի առթիվ, ուզում ենք շնորհավորել բոլոր դպրոցականներին: Սիրելի փոքրիկնե՛ր, մաղթում ենք ձեզ հետաքրքիր և արդյունավետ տարի՝ հագեցած նոր գիտելիքներով և տպավորություններով:

Նաև, սիրելի՛ ընթերցողներ, ձեզ հետ ենք ուզում կիսվել այս ամառվա հունգարահայ համայնքի ամենակարևոր իրադարձություններից մեկով: Այս տարի ամռանը առաջին անգամ կազմակերպվեց ճամբար Բալատոն լճի ափին հատուկ հայ համայնքի փոքրիկների համար: Հունգարիայի կառավարությունը, առհասարակ, իր երկրի սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին աﬔն տարի ֆինանսական ﬕջոցներ է տրամադրում բազմապիսի ﬕջոցառումներ կազմակերպելու համար։ Այդ ﬕջոցառումներից ﬔկն էլ ամառային ճամբարների կազմակերպումն է։ Այս տարիների ընթացքում Հայկական Ինքնավարությունը ﬕշտ առաջնահերթությունը տվել է Հայաստանում կազմակերպվող ճամբարներին մասնակցությանը՝ գիտակցելով, որ երեխաների համար Հայաստան կատարվող յուրաքանչյուր այցելություն հնարավորություն է ստեղծում լավ ճանաչել մայր հայրենիքը, մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին, տեսնել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերը ։ Վերջին 5 տարիներին հունգարահայ տասներեքից տասնութ տարեկան քսանից ավելի պատանիներ եւ աղջիկներ հնարավորություն են ունեցել մասնակցելու Հայաստանի Հանրապետության՝ Սփյուռքի երեխաների համար կազմակերպվող «Արի՛ տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին։ Այս տարի COVID-19 համաճարակի տարածում այլ իրավիճակ էր ստեղծել ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ ﬔզ համար, և ՀՀԱԻ-ն որոշեց տրված ֆինանսական ﬕջոցներն օգտագործել ու ճամբարային ծրագիրը իրականացնել երկու փուլով Հունգարիայի Բալատոնֆոլդվարի գեղատեսիլ լճափին։ Ճամբարը կազմակերպվեց ﬔկական շաբաթներով հուլիս և օգոստոս աﬕսներին։ Շուրջ 40 երեխաներ հնարավորություն ունեցան մասնակցել  ճամբարին և անմոռաց օրեր անց կացնել այնտեղ, հետաքրքրվել ճամբարում կազմակերպվող հայկական մշակութային բոլոր ծրագրերով և ազատ ժամանակ հանգիստը վայելել՝ լճում լողալով։ Ճամբարում կազմակերպված ծրագրերը նվիրված էին հայկական մշակույթին, որոնք երեխաներին գիտելիքներ էին տալիս հնադարյան Հայաստանի, նրա տասներկʡ մայրաքաղաքների պատմության, պաստառների վրա ցուցադրված հայկական գորգերի ստեղծման հարուստ պատմության մասին։ Երեխաները ծանոթացան նաև Հունգարիայի հայկական համայնքի ստեղծման հազարամյա հարուստ պատմությանը և փորձեցին պատﬔլ իրենց հայկական արմատների մասին, թե ով ինչպես է հայտնվել Հունգարիայում, ինչպես նաև ծանոթացան հայկական պարարվեստի պարային շարժուﬓերին և բեմադրեցին ﬕ փոքրիկ պար։ Երեխաները բավականին հետաքրրքված էին այս աﬔնով և անընդհատ հարցեր էին ուղղում ծրագիրը վարող Ալեքս Ավանեսյանին։ Ճամբարի մասնակիցները եղան նաև Հունգարիայի պատմական վայրերից Տիհանի քաղաքում, որտեղ գտնվում է Անդրաշ Առաջինի գերեզմանը, ինչպես նաև այցելեցին Շուﬔգ բերդի ավերակներ ։ Շուﬔգում երեխաները առիթ ունեցան վայելելու ձիասպորտային մարտական խաղերի ցուցադրությունը, որը բավականին տպավորիչ էր և ներկայացնում էր Հունգարիայի ﬕջնադարյան պատմությանը. այն ﬔծ ոգևորություն պատճառեց թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին։

Թեև ճամբար կազմակերպելը բավականին ﬔծ պատասխանատվություն և պարտականություն է պահանջում կազմակերպիչներից, բայց ճամբարում ստեղծված ջերմ ու հրաշալի մթնոլորտը ﬔծ ուրախություն պարգևեց բոլորին, երեխաները ձեռք բերեցին նոր հայ ընկերներ և տուն վերադառնալով՝ իրենց հետ տարան ջերմ և հաճելի հիշողություններ։

 

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés