Armenians worldwide commemorate 104th anniversary of Genocide

Armenians worldwide commemorate 104th anniversary of Genocide

In: Highlighted

PanARMENIAN.Net - 104 years have passed since the beginning of the Armenian Genocide, one of the most horrible and shameful pages in the history of humanity. In April 1915, the…

Tovább...

Armenian figure skaters headed for World Championships in Japan

Armenian figure skaters headed for World Championships in Japan

In: Highlighted

PanARMENIAN.Net - The Armenian national figure skating team has left for Japan to take part in the 2019 ISU Figure Skating World Championships in Saitama. Single skaters Slavik Hayrapetyan and …

Tovább...

Armenian culture paraded through São Paulo at Brazilian Carnival

Armenian culture paraded through São Paulo at Brazilian Carnival

In: Highlighted

PanARMENIAN.Net - The samba school "Rosas de Ouro"performed at the Anhembi Sambadrome during the São Paulo Carnival with an Armenian theme on Saturday, March 2, Agensia Prensa Armenia reports. The…

Tovább...

Արի´, իմ սոխակ․․․ Հրաժեշտ Դանա Մազալովային

Սեպտեմբերի 11-ին Չեխիայի հայությունը վերջին հրաժեշտը տվեց հայտնի իրավապաշտպան, լրագրող Դանա Մազալո̒վային: Օրեր առաջ Պրահայի հիվանդանոցներից մեկում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայ ժողովրդի  եւ Արցախի վաղեմի բարեկամն ու նվիրված ընկերը:

Դանան ծնվել է 1954թ․ նոյեմբերի 18-ին Չեխիայի Սվիտավաչ քաղաքում: Ստանալով իրավաբանական կրթություն Պրահայի Կարոլինյան համալսարանում՝ անցավ ակտիվ լրագրողական գործունեության: Դարձել էր շատ ճանաչված իրավապաշտպան, լրագրող եւ հրապարակախոս․ հիանալի կարիերա էր ստեղծել, արդարության և ճշմարտության ջատագովն էր: Արցախյան պատերազմի ընթացքում նշանակվել էր հաշվետու ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի վերաբերյալ: Դանան շատ բան գիտեր այդ ընթացքում տեղի ունեցած ռազմական և նույնիսկ քաղաքական իրադարձությունների մասին եւ բազմիցս հրավիրվել է ասուլիսների՝ իր իմացածը և տեսածը լուսաբանելու , երբեք չի թաքցրել իր կարծիքը եւ ճշմարտությունը պատմել է: Շատ հայտնի դարձավ և մեծ աղմուկ հանեց Դանայի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ՝ Արցախյան պատերազմի եւ հատկապես Խոջալուի դեպքերի վերաբերյալ:

Ինչևէ, Դանան պատմում էր ոչ միայն իր տեսածի, այլև իր զգացմունքների եւ ապրումների մասին, իր սերը հայ ժողովրդի ու Արցախի հանդեպ նույնպես ի զորու չէր թաքցնել, խոստովանում էր: Իր տված վերջին հարզազրույցներից մեկում Դանան պատմում է․ «Ես Արցախը սիրում եմ, եւ ուզում եմ նորից տեսնել նոր ու գեղեցիկ Ստեփանակերտը, որը հիշում եմ ավիրված ու քանդված: Մի բան կպատմեմ․ պատերազմի ժամանակ Ղարաբաղի նախկին Կենտկոմի շենքի ներքևում հիվանդանոց կար: Երբ իջա այդ հիվանդանոցը, մի պատանի տեսա այնտեղ պառկած՝ թթվածնի սարքին միացված: Հազիվ էր շնչում, նայեցի նրան ու հասկացա, որ երկար ժամանակ չի մնացել տղային ապրելու,  համբուրեցի ճակատը, գիտեի՝ իր կյանքի վերջին համբույրն է կնոջից․․․ Ուրախ եմ, որ այսօր Ստեփանակերտում նման դեպքեր այլևս չեն լինում: Ստեփանակերտը նոր քաղաք է՝ նոր ստեղծված ու անչափ գեղեցիկ: Շատ ուրախ եմ այդ առիթով, եւ ուրախ կլինեմ քաղաքը նորից տեսնել»:

Հրաժեշտի արարողությունը ուղեկցվում էր Լիիթ Պիպոյանի «Արի´, իմ սոխակ» գեղեցիկ, հուզիչ կատարմամբ, որ այնքան սիրում էր լսել Դանան: Նա առհասարակ Լիլիթ Պիպոյանի երգարվեստի երկրպագուն էր, վայելում էր կատարյալ ձայնի հնչողությունը ՝ասելով թե․ «այո, այ այսիսի երաժշտությամբ է զբաղվում Դանա Մազալո̒վան»:

Սա իրոք մեծ կորուստ է մեզ համար: Մենք կորցրինք նվիրված, ազնիվ եւ սիրող ընկերոջ: Հանգչի´ր խաղաղությամբ, մեր լա՜վ բարեկամ:

Դանա Մազալովան Երևանում․1990-ականներ

Հրաժեշտ Դանա Մազալովային Ստեշովիցեի գերեզմանատան սգո սրահում

Felhívás

Kérjük, támogassa alapítványunkat adója 1%-ával!

Adószámunk: 18918816-1-19

 


Arménia Népe Kulturális Egyesület
18042058-1-43 


Örmény Kulturális és Információs Központ Egyesület
18119691-1-41


Örmény Apostoli Vallási Közösség Egyesület
18297179-1-41

 

Köszönjük!

Elérhetőség

 

e-mail: n.akopyan@yahoo.com
telefon: 06-70-945-1588

 

Online Rádiók

 

 


 

nemzetisegi adasok 101h 

Támogatóink

AZ ÖRMÉNY KULTÚRÁÉRT ALAPÍTVÁNY MŰKÖDÉSÉT TÁMOGATJA

 

emmi logo

Keresés