ՀՀ Անկախության տոնը Հունգարիայի Հայ Ինքնավարությունում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին էր միացել նաեւ Հունգարիայի Հայ Ինքնավարությունը։ Կազմակերպվել էր ցերեկույթ, որն ուներ  նաեւ  մշակութային ծրագիր։ Միջոցառումը նախատեսվածից մի քանի անգամ համեստ էր՝ պայմանավորված հակահամաճարակային սահմանափակումներով եւ ելնելով բոլորի անվտանգությունից։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուդապեշտի հայ ինքնավարության նախագահ Նիկողոս Հակոբյանը, ուղերձով հանդես եկան եւ հայկական պետականության կայացման ուղու մասին պատմեցին Ալեքս Ավաննեսյանը, Արմենիա ամսագրի խմբագիր Սոսի Սուսանյանը։ Մշակութային ծրագիրն իրենց ելույթներով շարունակեցին  Դավիթ Ենգիբարյանը, Նելսոն Ստեփանյանը, Յուհազ Էնդրենեկը, կամավոր Արմինե Մնացականյանը․․․Միջոցառումը եւս մեկ անգամ իր շուրջն էր համախմբել   հայ համայնքի անդամներին, բարեկամներին, արվեստագետներին։

Cikket írta: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)

Fotóanyagokat gyűjtötte: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)