Հայկական մշակութային երեկո Դունակեսի քաղաքում

Սեպտեմբերի 19-ին Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Անկախության օրվան՝սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառում։ Միջոցառման նպատակը այս անգամ ևս հունգար և հունգարահայ հասարակության հետ հայկական պատմության և մշակույթի փոքրիկ մասով կիսվելն էր։ Երեկոյի հաղորդավարն էր Գիորգի Շոլոմվարին, ով ցուցադրեց ֆիլմ Հայաստանի մասին՝ Հայաստանի ամենագեղեցիկ և ուշագրավ վայրերի վիդեոշարքով: Վիդեոշարքը ուղեկցվում էր Վարդգես Պետրոսյանի «Հայկական Էսկիզներ»֊ից բանաստեղծական տողերով:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Ալեքս Ավանեսյանը՝ խոսքը սկսելով Մովսես Խորենացու երկտողերով : Պրն․ Ավաննիսյանը պատմեց Սևրի պայմանագրի այս տարի լրացած 100 ամյակի մասին, համեմատականներ անցկացրեց Հայաստանի «Կարսի» և «Մոսկվայի» և «Հունգարական Տրիանո» պայմանագրերի միջև, քանի որ վերջիններս ճակատագրական եղան երկրների տարածքների կորստի հարցում ։ Պատմեց տարբեր դարերում (5,10, ընդհուպ մինչև 20֊րդ դար) Հայ ժողովրդի անկախության ձեռքբերման բազմաթիվ փորձերի և անկոտրում նպատակի մասին `դա անվանելով «Անկախության Գենետիկա»։ Հիշատակեց ոչ միայն սեպտեմբերի 21-ը, այլ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը՝մայիսի 28-ը՝ որպես հայության ամենանշանակալի և կարևոր նվաճումներ վերջին հարյուրամյակի ընթացքում: Միջոցառման հատուկ հյուրն էր Վիկտորյա Ավետիքյանը: Ճանաչված երգչուհին լսարանը հուզեց Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն», Կոմիտասի «Խորհուրդ խորին», «Դլե Յաման», «Կռունկ» և «Տե՛ր, ողորմյա» հիանալի կատարումներով:

Շնորհակալ ենք Դունակեսի քաղաքի Յոզեֆ Աթիլայի անվան մշակութային կենտրոնին մեզ հյուրընկալելու համար: ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները Հունգարիայի տարբեր քաղաքներում դեռ կշարունակվեն:

Cikket írta: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)

Fotóanyagokat gyűjtötte: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)