Հայ երեխաների առաջին ճամբարը Բալատոն լճի ափին

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ուսումնական նոր տարվա պաշտոնական մեկնարկի առթիվ, ուզում ենք շնորհավորել բոլոր դպրոցականներին: Սիրելի փոքրիկնե՛ր, մաղթում ենք ձեզ հետաքրքիր և արդյունավետ տարի՝ հագեցած նոր գիտելիքներով և տպավորություններով:

Նաև, սիրելի՛ ընթերցողներ, ձեզ հետ ենք ուզում կիսվել այս ամառվա հունգարահայ համայնքի ամենակարևոր իրադարձություններից մեկով: Այս տարի ամռանը առաջին անգամ կազմակերպվեց ճամբար Բալատոն լճի ափին հատուկ հայ համայնքի փոքրիկների համար: Հունգարիայի կառավարությունը, առհասարակ, իր երկրի սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին աﬔն տարի ֆինանսական ﬕջոցներ է տրամադրում բազմապիսի ﬕջոցառումներ կազմակերպելու համար։ Այդ ﬕջոցառումներից ﬔկն էլ ամառային ճամբարների կազմակերպումն է։ Այս տարիների ընթացքում Հայկական Ինքնավարությունը ﬕշտ առաջնահերթությունը տվել է Հայաստանում կազմակերպվող ճամբարներին մասնակցությանը՝ գիտակցելով, որ երեխաների համար Հայաստան կատարվող յուրաքանչյուր այցելություն հնարավորություն է ստեղծում լավ ճանաչել մայր հայրենիքը, մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին, տեսնել Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերը ։ Վերջին 5 տարիներին հունգարահայ տասներեքից տասնութ տարեկան քսանից ավելի պատանիներ եւ աղջիկներ հնարավորություն են ունեցել մասնակցելու Հայաստանի Հանրապետության՝ Սփյուռքի երեխաների համար կազմակերպվող «Արի՛ տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին։ Այս տարի COVID-19 համաճարակի տարածում այլ իրավիճակ էր ստեղծել ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ ﬔզ համար, և ՀՀԱԻ-ն որոշեց տրված ֆինանսական ﬕջոցներն օգտագործել ու ճամբարային ծրագիրը իրականացնել երկու փուլով Հունգարիայի Բալատոնֆոլդվարի գեղատեսիլ լճափին։ Ճամբարը կազմակերպվեց ﬔկական շաբաթներով հուլիս և օգոստոս աﬕսներին։ Շուրջ 40 երեխաներ հնարավորություն ունեցան մասնակցել  ճամբարին և անմոռաց օրեր անց կացնել այնտեղ, հետաքրքրվել ճամբարում կազմակերպվող հայկական մշակութային բոլոր ծրագրերով և ազատ ժամանակ հանգիստը վայելել՝ լճում լողալով։ Ճամբարում կազմակերպված ծրագրերը նվիրված էին հայկական մշակույթին, որոնք երեխաներին գիտելիքներ էին տալիս հնադարյան Հայաստանի, նրա տասներկʡ մայրաքաղաքների պատմության, պաստառների վրա ցուցադրված հայկական գորգերի ստեղծման հարուստ պատմության մասին։ Երեխաները ծանոթացան նաև Հունգարիայի հայկական համայնքի ստեղծման հազարամյա հարուստ պատմությանը և փորձեցին պատﬔլ իրենց հայկական արմատների մասին, թե ով ինչպես է հայտնվել Հունգարիայում, ինչպես նաև ծանոթացան հայկական պարարվեստի պարային շարժուﬓերին և բեմադրեցին ﬕ փոքրիկ պար։ Երեխաները բավականին հետաքրրքված էին այս աﬔնով և անընդհատ հարցեր էին ուղղում ծրագիրը վարող Ալեքս Ավանեսյանին։ Ճամբարի մասնակիցները եղան նաև Հունգարիայի պատմական վայրերից Տիհանի քաղաքում, որտեղ գտնվում է Անդրաշ Առաջինի գերեզմանը, ինչպես նաև այցելեցին Շուﬔգ բերդի ավերակներ ։ Շուﬔգում երեխաները առիթ ունեցան վայելելու ձիասպորտային մարտական խաղերի ցուցադրությունը, որը բավականին տպավորիչ էր և ներկայացնում էր Հունգարիայի ﬕջնադարյան պատմությանը. այն ﬔծ ոգևորություն պատճառեց թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին։

Թեև ճամբար կազմակերպելը բավականին ﬔծ պատասխանատվություն և պարտականություն է պահանջում կազմակերպիչներից, բայց ճամբարում ստեղծված ջերմ ու հրաշալի մթնոլորտը ﬔծ ուրախություն պարգևեց բոլորին, երեխաները ձեռք բերեցին նոր հայ ընկերներ և տուն վերադառնալով՝ իրենց հետ տարան ջերմ և հաճելի հիշողություններ։

Cikket fordította: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)