Երեխաներին նվիրված օր Վեսպրեմ քաղաքում

Օգոստոսի 30- ին Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում մեծ խանդավառությամբ նշվեց մանուկների և ընտանիքի օրը՝ կազմակերպված  Հայկական Երիտասարդական Կազմակերպության և Վեսպրեմի «Ագորա» մշակութային կենտրոնի կողմից: Միջոցառման նպատակն էր հունգարահայ համայայնքի փոքրիկ ներկայացուցիչներին հերթական անգամ միավորել հայկական խոսքի և մշակույթի շուրջ: Միջոցառման ժամանակ երեխաները ծանոթացան հայկական երգերի, պարերի, բանաստեղծությունների, բեմականացված հեքիաթների հետ, հետաքրքրությամբ ներգրավվեցին հատուկ իրենց համար կազմակերպված ձեռագործության և նկարչության աշխատանքներին: Փոքրիկ պատվարժան հյուրերը անչափ  ոգևորված և տպավորված էին: Միջոցառումից հեռացան անհամբեր սպասելով առաջիկայում կազմակերպվելիք տոներին:

Մեր համայնքում այսպիսի հայանպաստ ընտանեկան միջոցառումները, իհարկե, կշարունակվեն՝ հայերեն խոսքը և միտքը մեր երեխաներին փոխանցելու և զարգացնելու համար: Դե իսկ մենք ակնկալում ենք ամեն անգամ տեսնել ավելի ու ավելի շատ հայկականությամբ հետաքրքրված ընտանիքներ:

Cikket írta: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)

Fotóanyagokat gyűjtötte: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)