2018-2019թթ․ կամավորները Հայ Մշակութային Ֆոնդում

 2005 թվականից  Հայ մշակութային ֆոնդի գործունեությունների և մշակութային տարաբնույթ միջոցառումների մեջ ներգրավված են նաև կամավորները՝ հանդիսանալով Եվրոպական կամավորական ծրագիրի մասնակիցներ; Ծրագիրը հնարավորություն է տալիս կամավորներին մասնակցել Հայ մշակութային ֆոնդի կողմից կազմակերպված տարաբնույթ մշակութային միջոցառումներին, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում նորանոր հմտություններ և բազում գիտելիքներ:

 Հայկական մշակութային ֆոնդը կարևորում է  «Երտասարդները շարժման մեջ» ծրագրի մասնակցությունը՝ հնարավորություն տալով ընդլայնելու երիտասարդների  մշակութային ներգրավածությունը:

 Մեկ տարի տևողությամբ կամավորական ծրագրի ընթացքում սովորաբար ներառված են նաև Եվրոպական կամավորական ծրագրի կողմից կազմակերպվող երկու սեմինարներ, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած կամավորները կիսվում են իրենց հմտություններով, ծանոթանում միմյանց մշակույթին, ավանդույթներին և ձեռք բերում ընկերներ: Ահա այս սեմինարներից մեկին էլ արդեն մասնակցել են Հայ Մշակութային Ֆոնդի կամավորները՝ Մանե Այվաջյանը և Դիանա Եղիազարյանը։ Կամավորները ժամանել են 2018 թվականի Սեպտեմբերին և մասնակցում են Ֆոնդի կողմից կազմակերպած բոլոր միջոցառումներին, ցուցահանդեսներին, ազգային և հիշատակի տոներին նվիրված միջոցառումներինÉ Ավելին, գրելով և թարգմանելով լուրեր և հոդվածներ Սփյուռքի, մշակութային գործիչների վերաբերյալ` կամավորները այն հրապարակում և տեղադրում են  www.armenians.hu կայքում։