Հայկական օր Վեսպրեմում

Սեպտեմբերի 15-ը իրադարձություններով լի օր էր Վեսպրեմում։ Տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված Հայաստանին և Երևանի 2800ամյակին ։ Միջոցառմանը ներկա էին օպերային երգիչ Նելսոն Սահակյանը, Հունգարիայում հայկական Սփյուռքի առաջնորդ Ալեքս Ավանեսյանը և այլոք։ Հյուրերը վայելեցին հայկական երաժշտություն, ծանոթացան հայկական գորգերի պատմությանը՝ մասնակցելով ցուցադրությանը։ Միջոցառումը չէր կարող անցկացվել առանց հայկական ավանդական ուտեստների և հայկական գինու ու կոնյակի։ Միջոցառման ավարտին հյուրերը հեռացան իրենց հետ տանելով հայկական մի մասնիկ։