Լոս Անջելեսում կանցկացվի Սարոյանի՝ «Իմ անունն Արամ է» ցուցահանդեսը

Լոս Անջելեսում Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առիթով Կենտրոնական գրադարանը ներկայացնում է «Իմ անունն Արամ է» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Բացի այդ՝ Սարոյանի չհրապարակված պիեսներից կբեմադրվեն սեպտեմբերի 15-ին: Թե՛ ցուցահանդեսի, թե՛ ներկայացման մուտքն ազատ է հանդիսատեսի համար, հաղորդում է Asbarez-ը:

Ցուցահանդեսում կներկայացվի 45 նկար, ինչպես նաեւ մեծ դրամատուրգ, գրող եւ մարդասեր Վիլյամ Սարոյանի կյանքն ընդգծող մեջբերումներ, հայտնել է Լոս Անջելեսի հասարակական գրադարանի հետազոտական եւ հատուկ հավաքածուների բաժնի վարիչ Անի Բոյաջյանը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Սարոյանի երկու լուսանկարներ, որոնք արվել են լուսանկարիչ Պողոս Պողոսյանի կողմից 1976 եւ 1978 թվականներին Սարոյանի՝ Հայաստան կատարած այցերի ժամանակ:

Ցուցահանդեսը եզրափակելու է հանրահայտ ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. անտիպ պիեսների ներկայացում» նախագիծը: Բոյաջյանն այս առիթով ասել է, որ ուրախ է նոր սերնդին ներկայացնել Սարոյանին, որը ժամանակին համարվել է լավագույններից մեկը Հեմինգուեյի եւ Ֆիցջերալդի հետ միասին: Ցուցահանդեսում ընդգծված մեջբերումները վերցվել են Սարոյանի՝ վեց տասնամյակի աշխատանքներից ու գրվածքներից: Նրա ամենահայտնի գործերի մի մասը կենտրոնացած է հայկական ծագման եւ սփյուռքի ինքնության վրա, ինչը հիմնավոր հարցեր է առաջ քաշում մարդկության ընդհանուր ցավի եւ աքսորի պարադոքսի մասին:

 

 

Խմբագրված է news.am-ի հոդվածի հիման վրա։