Արի տուն ծրագիր 2018թ․

2018 թվականը Արի տուն ծրագրի համար հոբելյանական էր, քանի որ այս տարի լրացավ ծրագրի 10-ամյակը:Շուրջ երեք տարի է, ինչ  Հունգարիայի հայ երիտասարդները մասնակացում են Հայաստանում Արի տուն ծրագրին: 12-ից 17 տարեկան երիտասարդների մոտ ծրագրին մասնակցելու ցանկությունը շատ մեծ էր: Չնայած, որ Սփյուռքի նախարարությունը  ապահովում էր մասնակից երիտասարդներին սնունդով և կացարանով, կային որոշակի ֆինանսական բարդություններ Հայաստան մեկնելու հետ կապված: Այդ հարցում երիտասարդները աջակցություն ստացան Հայ Երիտասարդական Միության կողմից:

  Երեք տարի անընդմեջ Արի տուն ծրագրի շրջանակներում հունգարահայ երիտասարդները հովանավորություն են ստանում նաև Մարդկային Ռեսուրսների Նախարարությունից:

Ծրագիրն անցակցվել է հուլիսի 8-14 ընկած ժամանակահատվածում, որին մասնակցեցին 15 հունգարահայ երիտասարդներ և մի խումբ հայ երիտասարդներ` աշխարհի տարբեր երկրներից: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է աշխարհաբնակ հայերի համար ճանաչելու իրենց մայրենի լեզուն, մշակույթն ու ավանդույթները, ուսումնասիրելու ազգային, պատմամշակութային տեսարժան վայրերը, ինչպես նաև ձեռք բերելու նոր ընկերներ աշխարհի տարբեր կետերից, իսկ ծրագրի ավարտից հետո վերադառնալ ՝ հայրենիքն ավելի լավ զգալով: