«Ոչնչացնելու մտադրություն». Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ապրիլի 23-ին կցուցադրվի ամերիկյան հեռուստաալիքով

Ամերիկյան Starz վճարովի հեռուստաալիքը ապրիլի 23-ին ցուցադրելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը ամերիկացի Ջո Բերլինգերն է:

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը իր առջեւ խնդիր է դնում լույս սփռել Հայոց ցեղասպանության վրա, որի ականատեսներն ու սերունդները նախկինի պես պայքարում են, որպեսզի միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչի այն։

Starz-ի գնումների բաժնի ղեկավար Բրետ Մարոտոլիի խոսքով՝ ընկերությունը փաստավավերագրական ֆիլմեր է ձեռքբերել, որոնք ոչ միայն համապատասխանում են իրենց ընկերության ռազմավարությանը, այլեւ հետաքրքիր թեմաներ, սադրիչ հակամարտություններ եւ իրական պատմություններ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմում ներկայացված են պատմաբանների եւ գիտնականների հետ նրա հարցազրույցները Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության մասին: Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: