«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի եւս 9 դպրոցներում

«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի եւս 9 դպրոցներում
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նոր հրամանով  լրացում է կատարվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում:
ԿԳՆ-ից հայտնել են, որ համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի եւս 9 դպրոցներում, մասնավորապես  Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երեւանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաեւ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում եւ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում: