Ուկրաինայում կցուցադրեն Հովհաննես Այվազովսկու՝ Հայաստանին նվիրված քիչ հայտնի ստեղծագործությունները

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում կկայանա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը հայտնել է, որ բացումը կկայանա նոյեմբերի 15-ին՝ ժամը 11։00–ին Օլժիչի անվան գրադարանում։

Այցելուների ուշադրությանը կներկայացվեն հանճարի ստեղծագործունեության քիչ հայտնի կողմերը։ Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքն ու Ուկրաինայի հայերի միության պաշտմամշակութային կոմիտեն, կներկայացնեն մեծն նկարչի քիչ հայտնի կտավները՝ նվիրված Ուկրաինային եւ Հայաստանին, ինչպես նաեւ կրոնական բնույթի աշխատանքներ, սրբապատկերներ։

Ներկայացված կլինեն  նաեւ նյութերի պատճենները, որոնցում պատկերված են նկարչի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա կյանքի առանձին էջեր։ Ցուցահանդեսը կկայանա մինչեւ նոյեմբերի 30-ը։