Հրապարակվել են Ռաքքայի քանդված հայկական եկեղեցու լուսանկարները

Ֆիլմերի նկարահանման ոլորտում հայտնի Թոնի Իսքաքը լուսանկարել է Ռաքքայի հայկական եկեղեցին, քաղաքի ազատագրումից հետո:

Ռաքքայի հայտնի հայ կաթողիկե եկեղեցին եւ հունական կաթողիկե եկեղեցին նոյնպես 2014 թվականին ավերակ էին դարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից:

2016-ի մարտի 14-ին, հրապարակված տեսանյութում երեւում է Ռաքքայի քանդված հայ կաթողիկե եկեղեցին: «Իսլամական պետությունը» եկեղեցին վերածել էր հոգեւոր կենտրոնի եւ խաչի փոխարեն զետեղել էր «Իսլամական պետության» դրոշը:

Սուրիայում հայկական այլ եկեղեցիներ եւս ավերվել են ահաբեկիչների եւ զինյալների կողմից. «Իսլամական պետության» կողմից ռմբակոծվել է Հալեպի Սուրբ Ռիթա Տիլել հայկական եկեղեցին:

Դեր-Զորում Մեծ Եղեռնի նահատակաց հուշահամալիրը ոչնչացվել է ISISի կողմից սեպտեմբեր 2014-ին:

Ռաքքայի նահատակների հայ կաթողիկե եկեղեցին քանդվել է «Իսլամական պետության» կողմից եւ խաչը հեռացվել է:

Թալ Ապիատ շրջանում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցին քանդվել է «Իսլամական պետության» կողմից 2012-ին:

Հալեպի Քառասուն Մանկանց հայկական եկեղեցին ռմբակոծվել եւ ավերրվել է 2015-ի ապրիլին:

Քեսաբի բոլոր հայկական եկեղեցիները պղծվել են ահաբեկիչների եւ զինյալների կողմից: