Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի հաղթողն է

Վերջապես ավարտվեց Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվեց Լևոնի ֆանտաստիկ հաղթանակով։ Այսպիսով՝ եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։

Հիշեցնենք, որ նա և Դինգը, հայտնվելով եզրափակչում, ձեռք էին բերել հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Շնորհավորում ենք թե՛ Լևոնին, և թե՛ ողջ հայ ժողովրդին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ։