Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Բուխարեստի հայկական եկեղեցի

hayastani havaqkaՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները սեպտեմբերի 1-ին այցելել են Բուխարեստի հայկական եկեղեցի եւ ստացել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս սրբազանի օրհնությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բուխարեստ է ժամանել Ռումինիայի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպման համար: Խաղը կկայանա սեպտեմբերի 1-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: