Լեեր քաղաքում վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձան-խաչքարը

khachqar

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գերմանիայի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում անհայտ անձիք վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձան-խաչքարը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, նշեց գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ խաչքարը պղծել են գերմանացի երիտասարդները, որոնք դեմ են եղել խաչքարի տեղադրմանը:

«Գրանիտե քարեր էինք կողքերը շարել, գեղեցկացրել էինք, հիմա դրանք վնասվել են: « Ենթադրում եմ, որ «Ավեգե» կուսակցության երիտասարդներն են հեղինակը, քաղաքում այդպիսի խոսակցություններ կան: Առաջին անգամ արել էին, բռնացրեցինք. հարբած երիտասարդներ էին խաչքարը վնասողները»,-ասաց նա:

Ալբերտ Թովմասյանը նշեց, որ որոշվել է խաչքարի մոտակայքում տեղադրել տեսախցիկներ, որպեսզի այդպիսի դեպքերը բացառվեն. «Այս պահի դրությամբ բանակցում ենք, որպեսզի տարածքը նկարահանվի եւ այսպիսի դեպքերը բացառվեն»:

Նշենք, որ այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի վրա հարձակման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։