Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին ֆիլմը թարգմանվում է թուրքերեն

h

 

 

 

 

 

Ամերիկացի գրող Կարոլին Թրենթճ Գյուրբուզի եւ Թուրքիայից ֆոտոթղթակից Սաիթ Սեդրքան Գյուրբուզի կողմից դեռեւս 2012-ին Թուրքիայի միակ հայկական գյուղի մասին պատմող ֆիլմը թարգմանվում է թուրքերեն։

Ինչպես տեղեկացնումէ  Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Անկարայում ԱՄ դեսպանատան հովանավորությամբ պատրաստված «Փոքրացող համայնք․ Վագըֆ՝Թուրքիայի վերջին հայկական գյուղ» վերնագրի ներքո վավերագրական ֆիլմում ներկայացված են 22 կենսագրական հատված, 6 լուսանկարի պատմություն եւ երկու կարճ տեսագրություններ։ Մինչ այժմ ֆիլմն անգլերենով հնարավոր է դիտել vakifli.com կայքում։

Նշենք, որ Վագըֆ գյուղը Կիլիկիայի Սուետիայի շրջանի 6 գյուղերից մեկն է, որոնց բնակինչեը հանդիսացել են հերոսական Մուսալեռան հերոսամարտի մասնակիցները։  1939-ին Ֆրանսիան Ալեքսանդրեթի սանջակը հանձնեց Թուրքիային։ Վագըֆը հանդիսանում է Թուրքիայի վերջին ու միակ հայաբնակ գյուղը։