Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից

kh

 

 

 

 

 

«ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը, նշեց, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։

«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, Մադրիդյան սկզբունքների տառին եւ ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է  շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է  Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։  Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց»,- ասաց  Մելիքյանը»: