Մաքսիմ Մանուկյանն՝ աշխարհի չեմպիոն

maksimՄաքսիմ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Փարիզում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող ազգությամբ լեզգի Ռադիկ Կուլիեւի հետ: Մաքսիմ Մանուկյանը հաղթեց 5։0 հաշվով եւ առաջին անգամ իր մարզական կարիերայում ճանաչվեց աշխարհի չեմպիոն։