Հայկական դիասպորայի առաջին փառատոնը Վեսպրեմում

sep16Հայկական դիասպորայի առաջին փառատոնի շրջանակներում Վեսպրեմ քաղաքում  սեպտեմբերի 16-ին ժամը 15:00-ին կցուցադրվի Արարատ քանդակի մասին պատմող վավերագրական ֆիլմ,ողջույնի խոսքով հանդես կգա Վեսպրեմի քաղաքապետը Պոռգա Գյուլա, ժամը 17:30 կլինի քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի և գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանի ստեղծագործությունների  ցուցահանդեսի բացումը, իսկ արդեն ժամը 19:00-ին կկայանա հանրաճանաչ Մենդելսսոն կամերային  նվագախմբի  և հայտնի օպերային երգիչ Գուրգեն Օվսեպյանի համատեղ համերգը, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատուրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:  

Միջոցառումը կուղեկցվի հյուրասիրությամբ, որի ընդացքում հյուրերը կհամտեսեն փառատոնի հովանավոր և աջակից Մառլենկա ապրանքանիշի տորթերը:

Ավելի մանրամասն տեղեկությունների և տեղերի ամրագրման համար կարող եք զանգահարել  +3670-4325979 հեռախոսահամարով։

Սիրով սպասում ենք բոլորիդ…

 

emmi logo