«Խոստումը» ֆիլմի պրեմիերան Բուդապեշտում

 igeretՕգոստոսի 3–ին Բուդապեշտում կայացավ աշխարհահռչակ ռեժիսոր Թերի Ջոնսի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը » ֆիլմի պրեմիերան: Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի հիմքում ընկած է մի գեղեցիկ սիրո պատմություն, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը և այլոք, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն է հանրաճանաչ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը: Ցուցադրությունը կայացավ լեփ-լեցուն դահլիճով, կային ներկայացուցիչներ Հունգարիայում Ռուսաստանի և Գերմանիայի դեսպանություններից, բազմաթիվ հայեր և հունգարացիներ, հյուրերի թիվը հասնում էր մոտ 250-ի: Իրենց ելույթներով հանդես եկան Հայ մշակութային ֆոնդի հիմնադիր տնօրեն Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայկական ինքնավարության ղեկավար Սևան Սարգսյանը: Ֆիլմը արժանացավ մեծ հավանության, բոլորը տպավորված էին, հյուրերը նշեցին, որ ֆիլմի միջոցով կարողացան ավելի լավ  պատկերացում կազմել այդ ժամանակշրջանի մասին և, ևս մեկ անգամ, իրենց աջակցությունը հայտնեցին հայերին և Հունգարիայի հայ համայնքին:

Հիշեցնենք, որ «Խոստումը » ֆիլմի պրեմիերայով սկսվեց  Հայկական դիասպորայի առաջին փառատոնը, որի գլխավոր հովանավորը և աջակիցն է  «Մառլենկա» ապրանքանիշը:

 

 

emmi logo