Սեպտեմբերի 18-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Կլեր Լեգրասի հետ։

Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ավանդական բարեկամական հարաբերություններին։ Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։
May be an image of 2 people

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան