Ջահերով երթ՝ Թբիլիսիում

Ջահերով երթ՝ Թբիլիսիում

«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Իսանի կայարանի մոտից ապրիլի 23-ին ժամը 19։30-ից մեկնարկել էր  ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը:

Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով  կազմակերպված երթին  մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին երթ տեղի կունենա դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ավելի վաղԱխալքալաքի բնակիչները քաղաքային ամրոցից ջահերով երթ էին սկսել դեպի Սուրբ Խաչ եկեղեցի ՝ պահանջելով ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Երթին մասնակցում էին Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա ՏիգրանյանըՎրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանըքաղաքապետ Մելքոն Մակարյանը և համայնքային այլ աշխատողներ: