ԱՄՆ Իրվայն քաղաքի զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

ԱՄՆ Իրվայն քաղաքի զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի խորհուրդը միաձայն քվեարկել է Իրվայնի Մեծ զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման օգտին:Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Քվեարկությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Այս նախաձեռնության աջակցությամբ հանդես է եկել Հայ դատի գրասենյակից պրոֆեսոր Գև Աբազաջյանը՝ պատմելով Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին:

«Այս հուշարձանը պետք է նվիրված լինի այն 1.5 միլիոն մարդկանց, որոնք կորցրին իրենց կյանքը ցեղասպանության ժամանակ, որպեսզի հիշենք նրանց բոլորին», – ասել է Աբազաջյանը:

Նա շեշտել է, որ այս հուշարձանը ցույց կտա, որ Իրվայն քաղաքը ճանաչում է այդ վայրագությունները: