Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հալեպ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Հալեպ քաղաք:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ԱԳ նախարարի պատվիրակության հետ մեկնել է Սիրիա:

Հալեպի օդանավակայանում Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը:

ՀՀ ԱԳ նախարարը շրջայց կկատարի աղետի գոտում:

Մինչ Հալեպ ժամանելը, Արարատ Միրզոյանը  եղել է Դամասկոսում, որտեղ հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի և նախագահի հետ:

Արարատ Միրզոյանը Սիրիա է մեկնել հումանիտար աջակցության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

ՀԱԼԵՊ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: