Հայաստանի փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Թուրքիայում

Հայաստանի փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Թուրքիայում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 16-ին ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «Տելեգրամ»-ի էջը։

331967248_1154206331960853_7840377306770859485_n.jpg (563 KB)

Նշվում է, որ փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձել են Հայաստան:

«Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

331785001_1203306173495930_7942203087327513216_n.jpg (446 KB)

Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով:

331573199_1548514462284721_3743917851970245774_n.jpg (514 KB)

331859972_913396156418427_7970393921726177236_n.jpg (486 KB)

332031493_1266630010938594_7441127952581849634_n.jpg (503 KB)