Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել Անիի կամուրջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը: Այս մասին ասաց Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կատարած հայտարարության ժամանակ:

 

«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերվող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասաց Միրզոյանը: