Օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» մրցանակին

Օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» մրցանակին

Երիտասարդ օպերային երգիչ Հովհաննես Կարապետյանն արժանացել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայի «Պավարոտի» 1-ին մրցանակին։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Հովհաննես  Կարապետյանը ծնվել  և  մեծացել  է   Գյումրիում: Ավարտելով  տեղի  դպրոցը՝ ընդունվել  է  Երևանի  պետական  համալսարանի   իրավագիտության  ֆակուլտետ: Զուգահեռ  սովորել է Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի ակադեմիական  երգեցողության բաժնում՝  օպերային  երգիչ  մասնագիտությամբ: Սովորել է պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի մասնագիտական դասարանում։ Մասնակցել է  մի  շարք  հանրապետական   և միջազգային  մրցույթների  և  դարձել  դափնեկիր: Այժմ  սովորում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում: