- Hírek
- No Comment
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Քրիստինա Ա․ Քվինի երդմնակալությունը դեսպանի պաշտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի ներկայությամբ։ Շնորհավորում ենք դեսպան Քվինին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
2022 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, ում թեկնածությունն էլ Սենատը հաստատել էր ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: