Քայլ դեպի տուն

Քայլ դեպի տուն

Քայլ դեպի տուն

Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականաեց «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:

Ծրագիրը ներառում է՝

  • 13-օրյա ճամբարային ծրագիր,
  • հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
  • հայրենագիտության դասընթացներ,
  • ազգային երգ ու պարի դասընթացներ,
  • ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ,
  • հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
  • մարզական և մշակութային միջոցառումներ:

Ծրագրին մասնակեցին 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները։

Այս տարվա ծրագիրը նախատեսված էր 400 սփյուռքահայ պատանիների համար:

Ծրագրին մասնակցեցին հայ պատանիեր աշխարհի 22 երկներից։ Այդ թվում Հունգաիայից յոթ երեխա և մեկ խնամակալ։

Հունգաիայի Հայկական Երիտասարդաան կազմակերպություն հոգացել է Հունգարիայից Հայաստան մեկնող երեխաների ճանապարհածախսը։

Կազմակերպության համար շատ կարևոր է հունգարահայ երիտասարդների մասնակցությունը այս ծրագում, քանի որ սա նրանց համար եզակի հնարավորություն էր մոտիկից ծանոթանալու հայկական մշակութին, շփվելու այլ հայ երեխաների հետ՝ ձեռք բերելով նոր ծանոթություններ և ավելի լավ ճանաչելու իենց հայրենիքը։