• 19 Հունվարի, 2022

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Մերկելը հրաժարվել է ՄԱԿ-ում աշխատանքից

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նակին կանցլեր Անգելա Մերկելը (2005 – 2021) մերժել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի առաջարկությունը դառնալու բարձր մակարդակի խորհրդական կազմակերպությունում: Այդ մասին հունվարի 19-ին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի բյուրոն:

Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց Է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն Է հայտնել նրան, բայց ասել Է, որ չի ընդունի առաջարկությունը», նշել են նախկին կանցլերի բյուրոյում: Ավելի վաղ Գուտերիշի առաջարության մասին հաղորդել են Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները:

Մերկելը կանցլերի պաշտնն զբաղեցրել Է 16 տարի: 2018 թվականին նա հայտարարել Է, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021 թվականին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցերը բազմիցս ասել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու պաշտոնաթողությունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Cikkhez anyagot gyűjtötte: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։