• No Comment

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից

Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից:

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան  ՀԱՕԿ-ին  տեղեկացրել  է  Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին  հայաստանցի  չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի  նաև մեր  Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Cikkhez anyagot gyűjtötte: Arevik Hovhannisyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)