Էլինա Ավանեսյանն Ավստրալիայի բաց առաջնության որակավորման վերջին փուլում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հասել է Ավստրալիայի բաց առաջնության որակավորման վերջին փուլ:

19-ամյա Ավանեսյանը կանանց մենախաղերի որակավորման կիսաեզրափակիչում մրցեց Ուկրաինայից Կատերինա Բայնդլիի հետ: 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղից հետո Ավանեսյանը հաղթեց 6:2, 7:5 հաշվով: Որակավորման վերջին փուլը հաղթահարելու համար Ավանեսյանը կմրցի Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցիչ Լեսյա Ցուրենկոյի հետ: Այդ մրցախաղը կկայանա հունվարի 14-ին:

Էլինա Ավանեսյանը ծնվել է 2002 թվականին: 19-ամյա թենիսիստուհին առաջին միջազգային մրցաշարում հաղթել է 2021 թվականին: Կանանց վարկանիշային ցուցակում այս պահին 214-րդն է:

Cikkhez anyagot gyűjtötte: Arevik Hovhannisyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)